Shtigen-ի նորությունները և իրականացված աշխատանքները մեր բլոգում
𝟭𝟬𝟮կՎտ դրվածքային հզորությամբ այս արևային (ֆոտովոլտային) կայանը հնարավորություն կտա սեփականատիրոջը տարեկան արտադրել մոտ 𝟭𝟰𝟴․𝟬𝟬𝟬 կՎտժ էլեկտրաէներգիա և արտադրված ողջ հզորությունն ուղղել սեփական կարիքների բավարարմանը։
«Աշխատել ենք տարբեր ընկերությունների հետ, որոնցից հինգի առաջարկները դիտարկել եմ անձամբ։Ես հանգիստ խղճով կարող եմ խորհուրդ տալ այս ընկերության ծառայությունները»,- բացման իր խոսքում, դիմելով միջոցառման հյուրերին, ասաց Աշոտ Հովհաննիսյանը՝ կատակելով, որ այս խոսքերն ասում է անկեղծ մտքով, քանի որ Շտիգենից միջնորդավճար չունի։
Տեղադրված է 𝟏𝟗𝟔 կՎտ դրվածքային հզորության ֆոտովոլտային կայան, որը տարեկան կապահովի մոտ 𝟐𝟓𝟎 հազար կՎտ*ժ էլեկտրաէներգիա,․ այն համարժեք է մոտ 𝟏𝟐 մլն դրամի տարեկան խնայողության։
20 կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային այս կայանը հաշվարկվել ու նախագծվել է այնպես, որ այսուհետ տան ոչ միայն էլէկտրաէներգիայի ծախսը, այլև ջեռուցումը ու հովացումը կատարվելու է արևից ստացված անվճար հոսանքով։
Վերականգնվող էներգետիկա և գյուղատնտեսություն․ այս ոլորտների հատման կետն ագրովոլտային կայաններն են։ Եկե՛ք միասին հասկանանք այսքան բարդ թվացող տեխնոլոգիան ամենապարզ բանաձևով։ Ի՞նչ է ագրովոլտային տեխնոլոգիան Ագրովոլտային տեխնոլոգիան կիրառվում է հողատարածքը խնայելու նպատակով։ Այսինքն՝ հողն օգտագործվում է ինչպես արևային էներգիայի արտադրության, այնպես էլ գյուղատնտեսական կամ անասնաբուծական նպատակներով: Բարձրադիր գոտիներում տեղադրված արևային կայաններն այս տեխնոլոգիայի շնորհիվ […]
Եթե հնարավոր լիներ մեկ հարկի տակ հավաքել բոլոր այն բալիկներին, որոնք ծնվել են Երևանի մարդու պտղաբերության կենտրոնում, գուցե մեծ դահլիճ կամ մարզադաշտ պետք կգար։ Մեկ տասնամյակից ավելի գործունեության ընթացքում մոտ 5000 երեխա է լույս աշխարհ եկել այս հաստատության շնորհիվ։ Այստեղ, որտեղ իրագործում են անհնարին թվացող երազանքները, աշխատանքի բնակականոն ընթացքի համար անխափան էլեկտրաէներգիա է անհրաժեշտ։ Էներգետիկ […]
Ցուրտ ամիսներին, երբ վտանգ կա, որ ջրատաքացուցչի արտաքին խողովակները կսառչեն, միացվում է սարքի տաքացնող լարը։ Այն ապահովագրում է խողովակները սառչելուց։ Ավելին՝ այստեղ Գարնանը, տրամաբանորեն, այդ լարը անջատում են։ Դրա համար պետք է՝ ✅ INSU կոճակը 5 վայրկյան սեղմած պահել, որից հետո էկրանին կթարթի ժամանակի նշանը՝ րոպեներով։ Այն տաքացնող լարի աշխատանքի դադարների ժամանակն է։ Ապա պետք […]
Արևային ջրատաքացուցիչ արտադրող SunRain առաջատար ընկերության պատմությունը ձգվում է տասնամյակներ, և այժմ այն ոլորտի խոշորագույն արտադրողներից է։ SunRain-ն արտադրում է մի շարք սարքեր, սակայն ապրանքանիշի այցեքարտն արևային ջրատաքացուցիչներն են։ Ընկերությունը հիմնադրվել է Չինաստանում՝ շեշտը դնելով արևային ջրատաքացուցիչների արտադրության վրա։ Հիմնադրումից մի քանի տարի անց սկսում է ոչ միայն չինական շուկայում սպառել իր արտադրանքը, այլև զգալի […]
Կանաչ կլիմայի հիմնադրամի կազմակերպած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ տարածաշրջանային երկխոսությունը, որին մասնակցում էր նաև Shtigen Group-ը, ամփոփվեց՝ սահմանելով նոր նշաձողեր «կանաչ» ներդրումների և նոր գործընկերների հետ աշխատելու ուղղությամբ։ Ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը Սկոպյեում անցկացվող ֆորումի շրջանակում շահագրգիռ կողմերի հետ քննարկել է համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունն ու մեխանիզմները։ Այս միջոցառումը 2 հիմնական […]
KEY 2024-ը իտալական Ռիմինի քաղաքի նույնանուն համալիրում հյուրընկալել էր աշխարհի մոտ 60 երկրի պատվիրակությունների։ Արդեն 2-րդ անգամ անցկացվող այս միջազգային ցուցահանդեսի՝ Energy Transition Expo-ի նպատակը էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի տեխնոլոգիաների, ծառայությունների և նորարար լուծումների ներկայացումն է։ Shtigen Group-ը Հայաստանի պատվիրակության՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտի միակ ներկայացուցիչն էր: Մասնակիցները Ռիմինում ծանոթացան միջազգային ընկերությունների, ոլորտի առաջատարների, ավելի […]