Ցուրտ ամիսներին, երբ վտանգ կա, որ ջրատաքացուցչի արտաքին խողովակները կսառչեն, միացվում է սարքի տաքացնող լարը։ Այն ապահովագրում է խողովակները սառչելուց։ Ավելին՝ այստեղ

Գարնանը, տրամաբանորեն, այդ լարը անջատում են։ Դրա համար պետք է՝

✅ INSU կոճակը 5 վայրկյան սեղմած պահել, որից հետո էկրանին կթարթի ժամանակի նշանը՝ րոպեներով։ Այն տաքացնող լարի աշխատանքի դադարների ժամանակն է։ Ապա պետք է կարգավորել՝ հետևելով հրահանգներին։ Ամենավերջում պետք է սեղմել ESC կոճակը։ Եթե տաքացնող լարը հաջողությամբ անջատվել է, էկրանից կանհետանա համապատասխան նշանը։

Աշնանը պետք է նույն սկզբունքով կրկին միացնել:

Չպետք է նաև մոռանալ, որ արևային ջրատքացուցչի անխափան աշխատանքը հնարավոր է միայն, երբ սարքը ճիշտ է շահագործվում։ Թե ինչպես ճիշտ շահագործել սարքն առհասարակ՝ այստեղ։