Եթե հնարավոր լիներ մեկ հարկի տակ հավաքել բոլոր այն բալիկներին, որոնք ծնվել են Երևանի մարդու պտղաբերության կենտրոնում, գուցե մեծ դահլիճ կամ մարզադաշտ պետք կգար։ Մեկ տասնամյակից ավելի գործունեության ընթացքում մոտ 5000 երեխա է լույս աշխարհ եկել այս հաստատության շնորհիվ։

Այստեղ, որտեղ իրագործում են անհնարին թվացող երազանքները, աշխատանքի բնակականոն ընթացքի համար անխափան էլեկտրաէներգիա է անհրաժեշտ։ Էներգետիկ անկախության հասնելու համար նրանք հնարավոր բոլոր միջոցներով զինում են բժշկական հաստատությունը։ Այդ հարցով դիմեցին Shtigen-ին, և 2024թ․ տեղադրվեց 11 կՎտ հզորությամբ հիբրիդային արևային կայանը, որը տարեկան արտադրելու է 14 872 կՎտԺ էլեկտրաէներգիա՝ տարեկան տնտեսելով մոտ 800 հզր դրամ։

Կենտրոնի ֆինանսական տնօրեն Վահագն Համբարձումյանի խոսքով՝ կայանը հնարավորություն կտա ոչ միայն գումար խնայել, այլև անհրաժեշտության դեպքում կուտակած էլեկտրաէներգիան խափանումների ժամանակ օգտագործել մինչև 10 ժամ․ «Քանի որ մեր կենտրոնում իրագործում ենք մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ անպտղության բուժում, կիրառում վերարտադրողական բժշկության ցանկացած մեթոդ, կենտրոնի բնականոն աշխատանքի համար կրիտիկական նշանակություն ունեն էլեկտրաէներգիան ու դրա անխափան սնուցումը։ Հիբրիդային արևային կայանի շնորհիվ կարողանում ենք մշտական էլեկտրաէներգիա ունենալ, իսկ խափանումների դեպքում՝ սպառել կուտակածը»։

Պտղաբերության խորհուրդն ու կարևորությունը մեր երկրում խոր արմատներ ունեն։ Դեռ հին հայոց դիցարանում ունեցել ենք Պտղաբերության աստված՝ Արամազդը, աստվածուհի՝ Անահիտը։

Հնագույն ժամանակներից ի վեր մեր մշակույթում ձևավորվել են բազմաթիվ հավատալիքներ ու դրանց համապատասխան ստեղծվել են պտղաբերության խորհրդանիշ զարդեր` հմայիլներ, պտղաբերություն պարգևող գորգեր: Մարդիկ հավատացած էին, որ, օրինակ, նշագորգերը մայրություն են պարգևում աղջիկներին, նորահարսերին: Հենց սա էր հիմնական պատճառը, որ ամուսնացող աղջիկներին այս գորգից էին օժիտ ուղարկում, որպեսզի այն նորահարսերին պարգևի մայրության բերկրանքը: