Արևային Ջրատաքացուցիչների, Արևային Կայանների Աշխատանքը

SHTIGEN ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Օգնել մարդկանց ստանալ առավելագույնը միավոր ռեսուրսից՝ պահպանելով  շրջակա միջավայրը․ Shtigen-ի առաքելությունն է, որ դրդում է մեզ մշակել և իրականացնել կայուն կրթական նախագծեր

Շտիգեն Քիդս

Արդեն 2-րդ տարին է, ինչ «Շտիգեն Քիդս» կրթական ծրագրի շրջանակներում հանդես ենք գալիս «Վերականգնվող էներգետիկայի հիմունքներ» դասընթացով՝ բաղկացած 6 փուլերից։ Դասընթացին մասնակցել է 1000 աշակերտ Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններից։

Ծրագրի նպատակն է՝

• ծանոթացնել երեխաներին վերականգնվող էներգետիկայի ընձեռած հնարավորություններին,
• վաղ տարիքից սերմանել էներգետիկ պաշարներից գրագետ օգտվելու, հոսանքն արդյունավետ օգտագործելու, շրջակա միջավայրը պահպանելու մշակույթը։
Իդեպ, դասընթացին մեծ սիրով ու հետաքրքրությամբ մասնակցում են նաև մեծահասակները․ ծնողներն օգնում են երեխաներին ամրապնդել իրենց ստացած գիտելիքները, և կիրառել դրանք գործնականում՝ իրենց տան, ընտանիքի համար։ Սա մի ծրագիր է, որ մարդկանց համար բացահայտում է ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու «գաղտնիքները»։

Շտիգեն Ակադեմիա

Զարգացնելով մանուկներին վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ կրթելու միտքը, մշակվեց «Շտիգեն Ակադեմիա» ծրագիրը: Այն ԲՈՒՀ-երում հանդես է գալիս որպես լիարժեք դասընթաց` ավարտական վկայագրով։ Լավագույն ուսանողները աշխատանքի հնարավորություն են ստանում ընկերությունում։
Ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս՝
• խորը գիտելիքներ ստանալ արևային էներգետիկայի ոլորտի վերաբերյալ,
• աշխատանք գտնել ինտենսիվ աճող «արևային աշխատաշուկայում»,
• դառնալ պահանջված մասնագետ՝ կիրառելով ձեռք բերած գիտելիքները մասնագիտական կարիերայում,
• սովորել օգտվել վերականգնվող էներգետիկայի ընձեռած հնարավորություններից,
• ինչու ոչ, հիմնել սեփական բիզնեսը արևային էներգետիկայի ոլորտում։

Դասընթացներ

Օնլայն կրթական ռեսուրսներ

«Շտիգեն»-ը պարբերաբար ուսուցողական բնույթի հոլովակներ է տեղադրում և վեբինարներ է անցկացնում սոց․ ցանցերում։
Ընկերության յութուբյան ալիքում հասանելի են՝
• ջրատաքացուցիչների, արևային կայանների աշխատանքը և առանձնահատկությունները լուսաբանող հոլովակներ,
• «Վերականգնվող էներգետիկայի հիմունքներ» դասընթացի տեսաշարը
• Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի վերաբերյալ ինֆորմատիվ հարցազրույցներ
• Ուսուցողական և տեղեկատվական բնույթի մի շարք այլ հոլովակներ

Վեբինարներ