Shtigen-ի նորությունները և իրականացված աշխատանքները մեր բլոգում
Կայանը հնարավորություն է տալիս նույն հողակտորն օգտագործել ինչպես գյուղատնտեսական նկատառումներով, այնպես էլ արևից էլեկտրաէներգիա գեներացնելու համար։ Այս պարագայում ֆոտովոլտային վահանակները տեղադրվում են գետնից որոշակի բարձրության վրա։ Հատկապես ամռան շոգ օրերին վահանակների ստվերը լավագույն պաշտպանիչ ծածկը կլինի անասնաֆերմայի կենդանիների համար։
Այս կայանը մեկ տարվա արտադրողականության մոնիտորինգի տվյալներով արտադրում է նախատեսվածից ավել էլեկտրաէներգիա։ Բացի այդ, կայանի տեղադրումից հետո, երկու անգամ էլեկտրաէներգիայի սականգի բարձրացման հետևանքով, Դեկորպրոֆ ՍՊԸ-ի տարեկան խանյողությունը այսուհետ կկազմի ավելի քան 𝟏𝟎,𝟓 մլն դրամ՝ ի սկզբանե հաշվարկված 𝟖,𝟗 մլն դրամի համեմատ։
Արևային կայանը, ըստ նախնական հաշվարկների, պետք է արտադրեր 𝟏𝟑𝟕 հազար կՎտժ էլեկտրաէներգիա տարեկան, ինչը համարժեք էր տարեկան մոտ 𝟔,𝟓 միլիոն ՀՀ դրամին։ Էլեկտրաէներգիայի վերջին՝ փետրվարյան թանկացումներից հետո նույն քանակի էլեկտրաէներգիան կարժենա արդեն մոտ 𝟕,𝟑 մլն ՀՀ դրամ։
𝟭𝟬𝟮կՎտ դրվածքային հզորությամբ այս արևային (ֆոտովոլտային) էլեկտրակայանը հնարավորություն կտա կայանի սեփականատիրոջը տարեկան արտադրել մոտ 𝟭𝟰𝟴․𝟬𝟬𝟬 կՎտժ էլեկտրաէներգիա և արտադրված ողջ հզորությունն ուղղել սեփական կարիքների բավարարմանը։
Shtigen Group-ը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հուշագիր են կնքել, որով սկսում են լայն գործակցություն կրթության և կարիերայի ոլորտում։ Համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան՝ ոչ միայն պրակտիկա անցնելու Shtigen Group-ում և մասնագիտանալու այլընտանքային էներգետիկայի ու էլեկտրամոբիլների ոլորտում, այլև աշխատանքի անցնելու Հայաստանի առաջատար ընկերություններից մեկում՝ Shtigen-ում։
Վերականգնվող էներգետիկան և կրթությունը՝ Արցախի կայուն ապագայի բանալի:
Shtigen ընկերությունների խումբը հավատում է, որ երիտասարդ սերնդի ներուժով է հնարավոր ստեղծել որակյալ ապագա։
𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧-ի թիմը տասնյակ այցելուների ներկայացրեց արևային էներգիայի առավելությունները։ Պատմեցինք, թե ինչպես կարող է սպառողը փոխել իր կյանքն ու կենցաղը՝ գործի դնելով արևից սնվող տեխնոլոգիաները։
Արդեն իսկ Արցախ է ուղարկվել 12 արևային ջրատաքացուցիչ, որը կարող է կլոր տարի սեփականատիրոջ տունն ապահովել տաք ջրով՝ գրեթե զրոյի հասցնելով համապատասխան կոմունալ ծախսերը։
Նպատակն է վերականգնել Արցախի էներգետիկ անկախությունը։
Սա մրցակցային շուկա է, և հաղթելու է առավել ճկուն, առավել որակյալ սպասարկումը. «Մենք շահագրգռված ենք, որ մեր հաճախորդը գոհ լինի թե՛ սակագնի, թե՛ տարատեսակ հարցերի լուծման առումով, որոնք ծագում են ենթակառուցվածքային ծառայությունները ձեռք բերելու ընթացքում»,- ասում է «Շտիգեն» (𝗦𝗵𝘁𝗶𝗴𝗲𝗻) ընկերությունների խմբի հիմնադիր Հայկ Շեկյանը։
Հայաստանում էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում առաջին անգամ հաճախորդին վաճառվեցին էլեկտրաէներգիայի 𝟭-ին միավորները, ինչը տեղի ունեցավ 𝗘𝗻𝗲𝗿𝗲𝘅-ի և գործարքի մյուս կողմի արդյունավետ ու փոխշահավետ համագործակցության արդյունքում։ Այսպիսով կարող ենք արձանագրել պատմական իրողությունը՝ էլեկտրաէներգիայի շուկան Հայաստանում այսուհետ ազատականացված է։