Շտիգեն՝ Մեկական Արևային Կայան Յուրաքանչյուր Շենքի Կտուրին
Shtigen Group-ի մաս կազմող Shtigen Energy Systems ընկերությունը հիմնադրվել է 2011 թ․՝ նպատակ ունենալով խնայող և անվտանգ արևային էներգետիկ համակարգերն ու տեխնոլոգիական լուծումները հասանելի դարձնել աշխարհի յուրաքանչյուր բնակչի։ Ընկերությունը հիմնել է տնտեսագիտության թեկնածու Հայկ Շեկյանը, որը 2000- ականների սկզբին բանկային ոլորտում զբաղեցնում էր պատասխանատու պաշտոններ։ Որոշելով զարգացնել նորագույն էներգետիկան Հայաստանում՝ նա թողեց բանկային կարիերան և հիմնեց սեփական ընկերությունը, որն այսօր թելադրում է ոլորտի ստանդարտները։
Տասնամյակների փորձը թույլ է տվել մեզ իրականացնել տարածաշրջանի ամենահավակնոտ ինժեներական նախագծերը.
Shtigen Energy Systems-ն առաջարկում է տեխնոլոգիական լուծումների ամբողջական սպեկտրը.
Մեր նպատակը նորագույն էներգետիկայի ոլորտում մատչելի, բարձրորակ և կայուն ծառայություններ ապահովելն է, նորագույն էներգետիկայի շուկան զարգացնելը՝ քայլելով համաշխարհային շուկայի զարգացման միտումներին համընթաց, ինչպես նաև նորագույն էներգետիկայի ոլորտի զարգացման միջոցով նպաստել ՀՀ տնտեսության հավասարակշռված և կայուն զարգացմանը։
Մենք կարևորում ենք էկոլոգիապես գիտակից հասարակություն ձևավորելու անհրաժեշտությունը, որը կունենա նորագույն էներգետիկայի և էներգաարդյունավետ լուծումների վերաբերյալ պատշաճ գիտելիքներ, ուստի այդ ուղղությամբ ևս ջանքեր ենք գործադրում։
Մենք ուղղորդում ենք մարդուն ճիշտ և արդյունավետ որոշում կայացնել՝ հարկային թափանցիկ դաշտում աշխատելով մրցակցային օրինակելի կանոններով։
Մենք ձգտում ենք սեփական օրինակով վերականգնել հայկական բիզնեսի արժանապատվությունը։
Մեզ համար առաջնահերթություն է հայրենիքը, հետևաբար իրականացնում ենք կորպորատիվ ազգային պատասխանատվությունից բխող հեռանկարային նախագծեր։
շուկայում․ ՀՀ խոշորագույն հարկատուներից
գումարային հզորության Ֆոտովոլտային նախագծեր
ջերմային կայան․ խոշորագույնը ռեգիոնում
խոշորագույն տանիքային կայանը ՀՀ-ում