KEY 2024-ը իտալական Ռիմինի քաղաքի նույնանուն համալիրում հյուրընկալել էր աշխարհի մոտ 60 երկրի պատվիրակությունների։ Արդեն 2-րդ անգամ անցկացվող այս միջազգային ցուցահանդեսի՝
Energy Transition Expo-ի նպատակը էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի տեխնոլոգիաների, ծառայությունների և նորարար լուծումների ներկայացումն է։

Shtigen Group-ը Հայաստանի պատվիրակության՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտի միակ ներկայացուցիչն էր: Մասնակիցները Ռիմինում ծանոթացան միջազգային ընկերությունների, ոլորտի առաջատարների, ավելի քան 800 ցուցահանդեսային ապրանքանիշերի, նորարարական տեխնոլոգիաների հետ։ Միջազգային գործընկերների հետ էլ քննարկեցին էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները։

Energy Transition Expo-ն Իտալիայում և Միջերկրական ծովի ավազանում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում տեխնոլոգիաներին, ծառայություններին նվիրված եվրոպական առանցքային միջոցառումներից է։ Այն կարևորում է էներգետիկ շուկայի զարգացումը՝ օրակարգում պահելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի արդյունավետ լուծումները։