Ներդրումներ կատարելով արևային տեխնոլոգիաներում՝ հայաստանյան մի շարք խոշոր արտադրամասեր ու գործարաններ իրենց արտադրական պրոցեսում օգտագործում են արևի ուժը։ Առանձնացրել ենք տարբեր տարիներին մեր տեղադրած արևային կայանները տարբեր արտադրանք ապահովող գործարանների համար։

Դեկորպրոֆ
Ապակիներ, մետաղապլաստե և ալյումինե պրոֆիլներ, աքսեսուարներ ներմուծող խոշորագույն ընկերություններից մեկի՝ Decorprof գործարանի արևային կայանը Shtigen-ն է տեղադրել։ 138 կՎտ վահանակային և 120 կՎտ փոխակերպչային հզորություն ունեցող այս կայանը արտադրում է նախատեսվածից ավելի շատ էլեկտրաէներգիա։ Ավելին՝ https://bit.ly/4747R5M

Արդելիկատես
«Արդելիկատես» մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունն էլեկտրաէներգիա է ստանում Shtigen-ի տեղադրած 240 կՎտ հզորությամբ կայանից։ Արդեն 1,5 տարի է՝ կայանն անխափան աշխատում է՝ նախատեսվածից ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրելով։ Մանրամասն՝ https://bit.ly/42r4nsI

Մելանտե
Melante-ի աշխատանքային արդյունավետությունն ուղիղ կապ ունի էլեկտրաէներգիայի հետ։ Տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունը որոշեց անցում կատարել կանաչ էներգետիկայի։
Բավական կարճ ժամանակահատվածում Shtigen-ը կյանքի կոչեց ձեռնարկության՝ ինքնավար արևային կայան ունենալու գաղափարը։ 40 ԿՎտ հզորությամբ այս կայանը տարեկան արտադրում է 65 հզր կՎտժ-ից ավելի էլեկտրաէներգիա, որի շնորհիվ ձեռնարկությունը նույն ժամանակահատվածի համար կտնտեսի 3,5 մլն դրամից ավելի գումար։ Ավելին՝ https://bit.ly/3S6GweR

Իջևանի գինու գործարան
Աղստև և Սպիտակ ջուր գետերի հովտում գտնվող այս գործարանում 2021թ․-ից Shtigen-ի տեղադրած արևային կայանով են արտադվում բարձրորակ կոնյակ, խաղողի ու այլ մրգային, ինչպես նաև փրփրուն գինիներ, օղի ու հյութեր․․․
394,2 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային այս կայանը տարեկան արտադրում է 485 հզր կՎտԺ էլեկտրաէներգիա։ Այս տարիների ընթացքում գործարանի խնայողությունը կազմել է մոտ 47 մլն դրամ։ Ավելին՝ https://bit.ly/48cv1ag

Արմ Պլաստ
«Արմ Պլաստ» ընկերությունը, որը զբաղվում է խողովակների, կցամասերի, դռների և պատուհանների արտադրությամբ, էլեկտրաէներգիայի մի մասը ստանում է արևի օգնությամբ։ 450կՎտ դրվածքային հզորության ֆոտովոլտային համակարգը տարեկան արտադրում է մոտ 675 հազար կՎտԺ էլեկտրէներգիա։ Ավելին՝ https://bit.ly/3HN8iXi