Ձեր էկրաններին այժմ տեսնում եք արևային կայան, որը վերջերս տեղադրվեց ու շահագործման հանձնվեց Երևանի Ավան վարչական համայնքի Մ. Բաբաջանյան 𝟰/𝟭𝟮 հասցեում գտնվող 𝗕𝗮𝘀𝗶𝗰 𝗖𝗲𝗻𝘁𝗲𝗿 (Բեյսիք Սենթըր) հագուստի սրահում։ 𝟭𝟬𝟮կՎտ դրվածքային հզորությամբ այս արևային (ֆոտովոլտային) էլեկտրակայանը հնարավորություն կտա կայանի սեփականատիրոջը տարեկան արտադրել մոտ 𝟭𝟰𝟴․𝟬𝟬𝟬 կՎտժ էլեկտրաէներգիա և արտադրված ողջ հզորությունն ուղղել սեփական կարիքների բավարարմանը։

 

Հատկանշական է, որ տեղադրման պահին՝ 𝟮𝟬𝟮𝟭թ․ վերջին եռամսյակում, կայանը, ըստ հաշվարկների, պետք է ապահովեր մոտ 𝟳 մլն դրամի տարեկան խնայողություն։ Այսինքն, սեփականատերը արևայնացվելու որոշումը կայացրել էր՝ հիմնվելով հենց այս թվի վրա։ Սակայն, 𝟮𝟬𝟮𝟮թ-ի փետրվարի 𝟭-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի գնի հերթական թանկացման արդյունքում այսօր նույն կայանը տարեկան կապահովի մոտ 𝟴𝟬𝟬․𝟬𝟬𝟬 դրամով ավել եկամուտ։ Ահա թե ինչու են արևային ոլորտի ներկայացուցիչները հաճախ շեշտում հանգամանքը, որ արևային տեխնոլոգիաները, ի թիվս այլ առավելությունների՝ սեփականատիրոջն ապահովում են նաև որոշակի անվտանգություն  ու ռիսկերի կրճատում։