Արևային ջրատաքացուցիչներ, Ֆվ կայաններ և Ջեռուցում | shtigen.com
Տան Համար

Անվճար էլեկտրաէներգիա, տաք ջուր և էներգախնայող ջեռուցում Ձեր տան կամ բնակարանի համար

Ջրատաքացուցիչներ

Ստացեք տաք ջուր արևից ջրատաքացուցիչների միջոցով

Մինչև եռման ջերմաստիճանի անվճար տաք ջուր արևով՝ առանձնատների ու բնակարանների, հյուրանոցների, ռեստորանների, գործարանների, սպորտային համալիրների և լողավազանների համար

Ոչ ճնշումային համակցված արևային ջրատաքացուցիչ

Այս արևային ջրատաքացուցիչը հարմար է առանձնատների, ՓՄՁ-ների համար։ Ի տարբերություն ճնշումային անջատ ջրատաքացուցիչների, ոչ ճնշումային պարզ ջրատաքացուցիչները` թերմոսիֆոնները, ավելի մատչելի են։

Ճնշումային համակցված արևային ջրատաքացուցիչ

Հարմար է առանձնատների, ՓՄՁ-ների համար։ Ի տարբերություն   ոչ ճնշումային համակցված արևային ջրատաքացուցիչների, արևային ճնշումային համակցված ջրատաքացուցիչները պահանջում են ավելի քիչ սպասարկում։

Հարթ պանելային արևային ջրատաքացման համակարգ

Հարթ պանելային արևային ջրատաքացման համակարգը կիրառելի է միայն տաք ջերմաստիճանային պայմաններում՝ Հայաստանում տարվա կտրվածքով մոտ վեց ամիս։

Անջատ ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչ

Անջատ ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչը հարմար է տաք ջրի խոշոր սպառողների՝ գործարանների, սննդի կետերի, հյուրանոցների, սպորտային համալիրների, նաև լողավազան ունեցող առանձնատների համար։

Անջատ ճնշումային արևային ջրատաքացուցիչ

Արևային ճնշումային ջրատաքացուցիչը հարմար է տաք ջրի խոշոր սպառողների համար։ Տաքացնում է նաև ցանկացած մեծության լողավազան։

Արևային ՖՎ համակարգեր

ՖՎ համակարգեր

Օգնում են արտադրել էլեկտրաէներգիա արևի միջոցով՝ առանց ավանդական էներգակիրների կիրառման և առանց շրջակա միջավայրը աղտոտելու:

Ցանցին միացված կայաններ

Սեփական սպառման համար տեղադրված այս Ֆոտովոլտային կայանները չեն հարկվում, լիցենզիայի կարիք չունեն։ Կուտակիչ մարտկոցներ չեն տեղադրվում, որի հաշվին տեղադրումը կայանի վրա կատարված ներդրումը զգալի մատչելի է դառնում։

Հիբրիդային էլեկտրակայաններ

Հիբրիդային էլեկտրակայաններ կիրառվում են այն դեպքերում, երբ կա զգայունություն էլեկտրաէներգիայի անջատումների նկատմամբ։ Անթերի են սառնարանային տնտեսությունների, ձկնաբուծարանների համար։

Ցանցից անջատ ֆոտովոլտային էլեկտրակայաններ

Այս արևային ֆոտովոլտային կայանները կիրառվում են այն վայրերում, որտեղ բացակայում է էլեկտրամատակարարումը, սակայն կա էլեկտրաէներգիայի կարիք։ Հարմար են մեղվապահների, անասնապահների, որսորդների, զինծառայողների համար։

Ջեռուցում և հովացում