Արևային անճնշում ջրատաքացման համակարգերը տեղադրվում են տաք ջրի ստացման ծախսերը կրճատելու նպատակով։ Յուրաքանչյուր հաճախորդի համար նախագծվում է անհատական կայան՝ հաշվի առնելով սպառման կետերի քանակը, ջրի ծախսը, կիրառվող ջրի ջերմաստիճանը, ինչպես նաև այլ գործոններ։
Ոչ ճնշումային արևային այս համակարգերը համակցվում են գործող ջրատաքացման համակարգերի հետ։ Արդյունքում գազի կամ էլեկտրական կաթսաները աշխատում են միայն անհրաժեշտության դեպքում։ Գործընթացը ամբողջությամբ ավտոմատացված է։
Այս համակարգերում վակուումային խողովակները տեղադրվում են կտուրին, իսկ բաքը, որում հավաքվում է տաք ջրի գերակշիռ մասը՝ շինության մեջ գտնվող կաթսայատանը։ Ջուրը սպառման կետ է հասնում ինքնահոս։ Կարող է տաքացնել ցանկացած մեծության լողավազան։ Նման համակարգերով գարնանն ու աշնանը հնարավոր է իրականացնել մասնակի ջեռուցում:
Կիրառությունը։ հարմար է տաք ջրի խոշոր սպառողների՝ գործարանների, սննդի կետերի, հյուրանոցների, սպորտային համալիրների, որոշ դեպքերում նաև լողավազան ունեցող առանձնատների համար
Առավելություն։ համեմատաբար փոքր ներդրումներ է պահանջում ի տարբերություն անջատ ճնշումային համակարգի
Թերություն։ մեկ խողովակի վնասվելիս համակարգի աշխատանքը կանգնում է մինչև դրա փոխարինումը։
Գորիսի Դիանա հյուրանոցում մենք տեղադրեցինք վակուումային արևային ջրատաքացուցիչը, որը ներկայումս Հայաստանում ամենախոշորն է:
Արևային էներգիան հասավ ևս մեկ հյուրանոց Հայաստանում՝ Ալվա հյուրանոցը որոշեց անցնել ավելի արդյունավետ և խնայող ջրատաքացման համակարգին: