Անջատ ճնշումային արևային ջրատաքացուցիչ

Արևային ճնշումային ջրատաքացման համակարգերը տեղադրվում են տաք ջրի ստացման ծախսերը կրճատելու նպատակով։ Յուրաքանչյուր հաճախորդի համար նախագծվում է անհատական կայան՝ հաշվի առնելով սպառման կետերի քանակը, ջրի ծախսը, կիրառվող ջրի ջերմաստիճանը, ինչպես նաև այլ գործոններ։

Ճնշումային արևային ջրատաքացուցիչի այս համակարգերը համակցվում են գործող ջրատաքացման համակարգերի հետ։ Արդյունքում գազի կամ էլեկտրական կաթսաները աշխատում են միայն անհրաժեշտության դեպքում։ Գործընթացը ամբողջությամբ ավտոմատացված է։

Անջատ ճնշումային արևային ջրատաքացուցչի աշխատանքը

Այս համակարգերի սկզբունքային տարբերությունը վակուումային խողովակներն են, որոնցում ջուր չի լցվում։ Խողովակների մեջ առկա է պղնձե ձող, որն էլ տաքանալով՝ բարձրացնում է ջերմակրի (որպես կանոն՝ չսառչող հեղուկի) ջերմաստիճանը։ Տաքացած ջերմակիրն էլ իր հերթին տաքությունը հաղորդում է բաքի ջրին։ Վակուումային խողովակները տեղադրվում են կտուրին, իսկ բաքը, որում հավաքվում է տաք ջուրը՝ շինության մեջ գտնվող կաթսայատանը։ Ջուրը սպառման կետ է հասնում ճնշումով։ Ապահովում է մասնակի ջեռուցում ձմռանը:

Կիրառությունը։ հարմար է տաք ջրի խոշոր սպառողների՝ գործարանների, սննդի կետերի, հյուրանոցների, սպորտային համալիրների, որոշ դեպքերում նաև լողավազան ունեցող առանձնատների համար

Առավելություն։ մեկ խողովակի վնասվելիս համակարգի աշխատանքը չի կանգնում՝ շարունակելով աշխատել մեկ վակուումային խողովակով պակաս հզորությամբ

Թերություն։ պահանջում է ավելի մեծ ներդրումներ քան անճնշում արևային ջրատաքացուցիչի համակարգը