Shtigen-ի նորությունները և իրականացված աշխատանքները մեր բլոգում
Օգտագործված բարձրորակ վահանակները 25 տարում դեգրադացվելու են ոչ ավել քան 15%-ով, ինչի կարելի է եզրակացնել, որ կայանները էլեկտրաէներգիայի գեներացման նպատակին կծառայեն 4-5 տասնամյակ։
Մեր գործընկեր Armenian Leasing Company-ի ֆինանսավորմամբ Արմավիրի մարզի Այգեկ գյուղում Միրզախանյանների ընտանիքը անցավ արևի՝ հենց այս օրերին տեղադրելով 10 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան և 300 լիտր բաքի ծավալով ջրատաքացուցիչ։
«360 Շինբազա»-ում տեղադրվեց 45 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որը տարեկան կարտադրի 70,150 կՎտ*ժ էլեկտրաէներգիա։
Տեղադրված 60 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի և 3 հատ 300լ տարողությամբ ջրատաքացուցիչների շնորհիվ գինու գործարանը հոգում է իր էներգետիկ կարիքները․ կրճատվել են կոմունալ ծախսերը։
Հրազդան ու Սևան քաղաքների միջև գտնվող Ծաղկունք համայնքի դպրոցի բակում տեղադրված ագրովոլտային կայանի տակ ծառեր են աճում։ Նախագիծն իրականացվել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի «Կանաչ էներգիա արդյունավետ գյուղատնտեսության համար» ծրագրի շրջանակում։ Shtigen-ի տեղադրած 20 կՎտ հզորությամբ ագրովոլտային կայանի տակ ծառեր են տնկվել՝ ըստ այդմ հողատարածքի մակերեսը մի քանի նպատակով է օգտագործվելով։ Կայանի տարեկան արտադրողականությունը 27 […]
Հուշագիր Վանաձորի պոլիտեխնիկական քոլեջի և Shtigen Group-ի միջև Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջն այսուհետև արևային ոլորտի մասնագետներ կպատրաստի․ Shtigen-ի և կրթական այս հաստատության միջև հուշագիր է կնքվել։ Քոլեջում 2022թ․ բացված «Վերականգնվող էներգիայի կայանների մոնտաժում, նորոգում ու սպասարկում» բաժնում, որտեղ այժմ սովորում է մոտ 30 ուսանող, կդասավանդեն նաև Shtigen-ի մասնագետները, «Shtigen կորպորատիվ ակադեմիան» էլ […]
Յոթ տասնամյակից ավելի գործունեություն ծավալող Իջևանի գինու, կոնյակի գործարանի արևային կայանի շնորհիվ բիզնեսը խնայողության զգալի աճ է գրանցել։ Աղստև և Սպիտակ ջուր գետերի հովտում գտնվող այս գործարանում 2021թ․-ից Shtigen-ի տեղադրած արևային կայանով են արտադվում բարձրորակ կոնյակներ, խաղողի ու այլ մրգային, ինչպես նաև փրփրուն գինիներ, օղիներ, հյութեր․․․ Տեղադրված 394,2 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային այս կայանը տարեկան արտադրում է […]
Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ է հնարավոր հասնել էներգետիկ անկախության։ Եկե՛ք միասին բացահայտենք էներգետիկ անկախ տուն կամ գրասենյակ ունենալու բանաձևը և հասկանանք, թե ինչ սարքեր են մեզ անհրաժեշտ։ Արևային ջրատաքացուցիչ Այս սարքի մի քանի տեսակ գոյություն ունի՝ նախատեսված ինչպես առանձնատների, այնպես էլ գործարանների, հանրային օբյեկտների համար։ Ջրատաքացուցիչի շնորհիվ ամբողջ տարին ապահոված կլինեք մշտական տաք ջրով։ Ավելին՝ […]
Shtigen Group-ը՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 28-րդ համաժողովի (COP-28)-ի մասնակից Աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 70 հազար մասնակից ունեցող COP-28 համաժողովը կմեկնարկի այսօր Արաբական Միացյալ Էմիրություններում։ Դուբայում անցկացվող այս գագաթնաժողովին ներկա է լինելու նաև Shtigen Group-ի պատվիրակությունը՝ հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի գլխավորությամբ։ Մինչև դեկտեմբերի 12-ը պետությունների ղեկավարները, միջազգային բնապահպանական կազմակերպությունների առաջնորդները, բիզնես ոլորտի ազդեցիկ […]
1․ Ամեն օր ամբողջ աշխարհում տեղադրվում է 100,000 արևային վահանակ Արևային կայան տեղադրելու պահանջարկն օրեցօր աճում է, և ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններն ամեն օր տեղադրում են 100 հազար վահանակ, որը մոտավորապես հավասար է 1000 ֆուտբոլային դաշտի չափ տարածքի։ 2․ Ինքանթիռ և օդանավակայան, որոնք աշխատում են արևով 2016 թ․ շվեյցարացի հետախույզներ Անդրե Բորշբերգը և Բերտրան […]