Հրազդան ու Սևան քաղաքների միջև գտնվող Ծաղկունք համայնքի դպրոցի բակում տեղադրված ագրովոլտային կայանի տակ ծառեր են աճում։

Նախագիծն իրականացվել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի «Կանաչ էներգիա արդյունավետ գյուղատնտեսության համար» ծրագրի շրջանակում։ Shtigen-ի տեղադրած 20 կՎտ հզորությամբ ագրովոլտային կայանի տակ ծառեր են տնկվել՝ ըստ այդմ հողատարածքի մակերեսը մի քանի նպատակով է օգտագործվելով։ 

Կայանի տարեկան արտադրողականությունը 27 606 կՎտԺ էլեկտրաէներգիա է, իսկ խնայողությունը՝ ավելի քան 1․5 մլն դրամ։

Արդյունքում՝ համատեղվում է արևից էներգիա ստանալն ու ծառեր աճեցնելը։

Հ․Գ․ Ագրովոլտային են այն կայանները, որոնք հողօգտագործման տեսանկյունից արդյունավետ լուծման տարբերակ են․ նույն հողատարածքում կայան է տեղադրվում՝ միաժամանակ նույն տարածքը ծառայում է գյուղատնտեսական նպատակի։