Էներգետիկի օր՝ դեկտեմբերի 22

Դեկտեմբերի 22-ին՝ տարվա ամենակարճ լուսային օրը, էներգետիկները տոնում են իրենց մասնագիտական տոնը։ Ի դեպ, օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 1920 թ․ հենց այս օրն է  ընդունվել Ռուսաստանի էլեկտրիֆիկացման պետական ծրագիրը։

Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ

ՀՀ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը, որը հիմնադրվել է 1948թ․, գտնվում է Երևանում և զբաղվում է էներգետիկական գիտական հետազոտություններով, տեխնիկական նորմատիվային  փաստաթղթերի մշակմամբ և Հայաստանի էներգետիկ խնդիրների փորձագիտական վերլուծությամբ։

Էներգետ­իկա­կան և Էլեկտրատեխնիկական ֆակուլտետներ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ 2015թ․ Էներգետ­իկա­կան և Էլեկտրատեխնիկական ֆակուլտետները միաձուլվեցին, և ստեղծվեց  «Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը»։ Հենց այստեղ են դառնում մասնագիտությամբ էներգետիկներ։

Էլեկտրաէներգիայի հայտնագործությունը

1705 թ․ 35-ամյա Ֆրենսիս Հոքսբին ցուցադրում է պտտվող ապակե գունդ, որը ձեռքով շփելիս արտազատում էր էլեկտրաէներգիա։ Մարդիկ առաջին անգամ մթության մեջ տեսնում են երկնագույն լուսավորություն, սակայն Հոքսբին այդպես էլ չի գիտակցում, որ անկախ իր կամքից՝ դարձել է էլեկտրաէներգիայի գյուտի առաջին հեղինակը: Հոքսբիի ապակե գնդի շնորհիվ հոլանդացի մաթեմատիկ Մուշենբուրգը հասկացավ, որ բավարար է ջրով լի տարան ծածկել անագե փայլաթիթեղով, և էներգիան կկուտակվի։ Իտալացի ֆիզիկոս Ալեսանդրո Վոլտն էլ ապացուցում է, որ հոսանքի աղբյուր են հանդիսանում 2 տարբեր մետաղները, որոնք առանձնացված են էլեկտրահաղորդիչ հեղուկով։ Էլեկտրական հոսանքի չափման միավոր է դառնում վոլտը։

1880թ․ Դմիտրի Լաչինովը ստեղծում է պայմաններ էլեկտրաէներգիան հեռավորության վրա փոխանցելու համար։ 8 տարի անց Հերցը գրանցում է էլեկտրամագնիսական ալիքները։

Shtigen-ի ամենահայտնի էներգետիկը

Մեր թիմում էներգետիկները շատ-շատ են, բայց այսօր առանձնացրել ենք Enerex-ի տնօրեն  Գագիկ Մարգարյանին, ում հետ անվերջ կարելի է խոսել ոչ միայն էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայի, էլեկտրաէներգիայի սակագների տատանումների ու դրանց հետևանքների մասին, այլև, օրինակ, թե որքան կարևոր է ամեն առավոտ մարզվել լողավազանում, ճկուն լինել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ մտավոր առումով։ Ու, ի վերջո, ճկուն լինում է նաև էլեկտրաէներգիայի արժեքը։