Մեր գործընկեր Armenian Leasing Company-ի ֆինանսավորմամբ Արմավիրի մարզի Այգեկ գյուղում Միրզախանյանների ընտանիքը անցավ արևի՝ հենց այս օրերին տեղադրելով 10 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան և 300 լիտր բաքի ծավալով ջրատաքացուցիչ։
Տեղադրված 10 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանը տարեկան կարտադրի 15,500 կՎտ*ժ էլեկտրաէներգիա և շրջակա միջավայր տարեկան չի արտազատվի մոտ 8 տոննա ածխաթթու գազ (CO2)։