Ստեփանակերտում մեր արևային թիմը համալրելու նպատակով աշխատանքի ենք հրավիրում վաճառքի, մարքեթինգի մասնագիտական հմտություններով «զինված» անձանց։
Դիմեք մեզ, եթե տեսնում եք Ձեր դերը #ԱրևըԿհաղթիՆավթինմեր գործընթացում։
«Շտիգեն» ընկերությունն իր գործունեությունն Արցախում սկսել է ծավալել դեռևս տարիներ առաջ։ Բնակչությանն արևային համակարգերը հասանելի էին դառնում վաճառքի պաշտոնական ներկայացուցիչների միջոցով, որի արդյունքում մեզ հաջողվել էր Արցախում ունենալ բազմաթիվ Արևային համայնքներ, որտեղ բնակչության կեսից ավելին անցել է արևային էներգետիկայի։
Իսկ ահա 2019 թվականի հունիսի 15-ին Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցավ «Շտիգեն Էներգետիկ համակարգեր» ընկերության կազմակերպած «Արևային Արցախ» թեմայով համաժողովը։ Համաժողովի նպատակն էր արևային էներգետիկայի ընձեռած հնարավորությունները և կիրառման ուղղությունները հասանելի դարձնել Արցախում, նպաստել արևային էներգետիկայի ոլորտի սրընթաց զարգացմանը։ Համաժողովը մեկ տանիքի տակ էր հավաքել բոլոր շահագրգիռ կողմերին, որոշում կայացնողներին, մասնավորապես՝ պետական գործիչներին, ձեռնարկատերերին, էլ. ցանցերի ներկայացուցիչներին, բանկային համակարգի ներկայացուցիչներին: