Յոթ տասնամյակից ավելի գործունեություն ծավալող Իջևանի գինու, կոնյակի գործարանի  արևային կայանի շնորհիվ բիզնեսը խնայողության զգալի աճ է գրանցել։  

Աղստև և Սպիտակ ջուր գետերի հովտում գտնվող այս գործարանում 2021թ․-ից Shtigen-ի տեղադրած արևային կայանով են արտադվում բարձրորակ կոնյակներ, խաղողի ու այլ մրգային, ինչպես նաև փրփրուն գինիներ, օղիներ, հյութեր․․․ 

Տեղադրված 394,2 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային այս կայանը տարեկան արտադրում է 485 հզր կՎտԺ էլեկտրաէներգիա։ Այս տարիների ընթացքում գործարանի խնայողությունը կազմել է մոտ 47 մլն դրամ։ 

Կայանը կառուցելիս հաշվի ենք առել գործարանի դիմացի սարի ստվերայնությունը․ արդյունքում՝  տրված գրագետ լուծման շնորհիվ էլեկտրաէներգիայի արտադրողականությունը չի տուժել։ 

Ի դեպ, կայանի շնորհիվ՝  շրջակա միջավայր տարեկան 314 տոննա աշխաթթու գազ ՉԻ արտանետվում։