Այս գեղեցկությունը «Վան Արդի» գինեգործարանում է: Վանի ավանդույթները շատ գեղեցիկ պահող ու հայկական ընտանեկան գինեգործությունը նորովի ներկայացնող այս հրաշք վայրում գինին իսկապես ստացել է հայկական արևի իրական համը։

«Վան Արդի» գինեգործարանի տնօրինությունը, գնահատելով արևի ուժը, որոշում կայացրեց օգտվել արևային էներգիայից։

 

Տեղադրված 60 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի և ջրատաքացուցիչների շնորհիվ գինեգործարանը հոգում է իր էներգետիկ կարիքներն անվճար, որն էլ նպաստում է գործարանի ծախսերի կրճատմանը։

Իսկ ծախսերի կրճատման շնորհիվ հայկական արևահամ խաղողից պատրաստված գինին ավելի հասանելի է դառնում հայ և արտասահմանցի սպառողին։