Ավանդական ջեռուցման մարտկոցների հետ համեմատելով՝ վստահեցնում ենք, որ «Շտիգեն»-ի ապրանքանիշով PHNIX ընկերության կողմից արտադրված գերբարակ ֆանկոյլների ջերմային արդյունավետությունը մոտ 2,5 անգամ ավելի բարձր է, քանի որ ջերմային էներգիան հավասարաչափ բաշխվում է ամբողջ սենյակով, որի արդյունքում խնայվում է սպառվող էներգիայի ﬕնչև 30%: Նորագույն տեխնոլոգիան ապահովում է ջերմաստիճանի համաչափ և ավելի արագ տարածում, ինչի շնորհիվ ֆանկոյլ սարքը ջեռուցման մեջ դառնում է ավելի խնայող, քան ավանդական մարտկոցը։ Համադրվելով ջերմային պոմպի հետ՝ այն կծառային նաև որպես հովացնող սարք և օդորակիչ տեղադրելու կարիք այլևս չի լինի: Այսպիսով ֆանկոյը թույլ կտա ապահովել ջեռուցում և հովացում մեկ սարքի օգնությամբ:

Ջեռուցման մեջ կիրառում է 30-35°C-ից բարձր ջերմաստիճանի ջուր և զգալի չափով ավելի քիչ, քան ավանդական մարտկոցների դեպքում։ Ֆանկոյլը լիարժեք կարող է համադրվել նաև ջեռուցման այլ՝ ոչ ջրով աշխատող, համակարգերի, այդ թվում՝ գազի կաթսաների հետ։

Խաչաձև հովհարների օդամղման կառավարման նորագույն տեխնոլոգիան «Շտիգեն» ֆանկոյլները դարձնում է անաղմուկ, ինչի շնորհիվ դրանք կարելի է օգտագործել ննջասենյակներում և ունենալ առավելագույն հարմարավետություն։