«ՇԱԿ 2»-ը ամբողջությամբ նախագծվել և մոնտաժվել է «Շտիգեն» ընկերության կողմից և նախատեսված է լիովին հոսանքազուրկ տարածքներում  էլեկտրականության ապահովման համար։ Հաշվի առնելով երկրում տիրող ռազմական իրավիճակը և արցախյան ճակատում էլեկտրաէներգիայի խնդիրը՝ «Շտիգեն» ընկերության ինժեներական թիմը մշակեց փոքր արևային կայան, որը  կծառայի ոչ մեծ հզորությամբ սարքերի լիքցքավորմանը։ Հաշվի առնելով տեխնոլոգիայի անհրաժեշտությունն ու կարևորությունն այս պահին՝ ընկերության ղեկավարությունը որոշել է սարքի բլոկ սխեման և մոնտաժման ամբողջ ընթացը բաց ներկայացնել հետաքրքրվող կողմերին, որպեսզի ցանկացած մասնագետ կարողանա ինքնուրույն հավաքել նմանատիպ սարք երկրի բոլոր անկյուններում։ 

Վստահ ենք, որ մեր ազգի համար այս ծանր շրջանում սարքը կծառայի իր բուն նպատակին, իսկ խաղաղ պայմաններում հիմքը կդառան շատ ավելի հզոր նորարարությունների և հայ ինժեներական մտքի զարթոնքի։