Shtigen-ի նորությունները և իրականացված աշխատանքները մեր բլոգում
Հաճելի է տեսնել, որ գյուղական համայնքի բնակիչները երբեմն ավելի առաջադեմ են ու կարողանում են ճիշտ գնահատել իրենց ներդրումների հեռանկարներն ու էներգաարդյունավետ լուծումների ներկա և ապագա օգուտները:
Եվս մեկ ֆոտովոլտային կայան, այս անգամ՝ Կոտայքի մարզի գյուղական համայնքներից մեկում՝ «Շտիգեն»-ի ամենապահանջկոտ…
«Շտիգեն» ընկերությունը կառուցել է տարածաշրջանի խոշորագույն արևային ջերմային կայանը:
Մեր հաճախորդը, որը վաղուց օգտվում էր «Շտիգեն»-ի արևային ջրատաքացուցչից, վերջերս տեղադրեց նաև արևային ֆոտովոլտային կայան: Կայանը կարտադրի տարեկան ավելի քան 5000 կՎտ ժ էլեկտրաէներգիա, կխնայի տարեկան ավելի քան 210,000 դրամ: Տեղադրվել է 3,1 կՎտ դրվածքային հզորության կայան՝ ընտանիքի կարիքները հոգալու համար:
Այսօր կարևոր օր է յուրաքանչյուրիս համար, քանի որ մեր երեխաներին՝ Հայաստանի Հանրապետության ապագան կերտող մեր կրտսեր քաղաքացիներին ճանապարհում ենք դպրոց։ Մի վայր, որտեղ նրանք պետք է անցկացնեն իրենց կյանքի վճռորոշ տարիները։ Եվ որպեսզի այդ ճանապարհի մեկնարկը տպավորիչ լինի, 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 𝐆𝐫𝐨𝐮𝐩-ը Երևանի 𝐍:𝟏𝟒𝟎, 𝐍:𝟖𝟎 և 𝐍:𝟏𝟐𝟏 դպրոցների առաջին դասարանցիների համար խորհրդանշական նվերներ էր պատրաստել՝ պայուսակներ, արևապաշտպան գլխարկներ և դասասենյակների համար նախատեսված ժամացույցներ։ (Պայուսակները կարել են առողջական խնդիրներով երեխաների մայրիկները, որոնք աշխատում են Eco bag_withme ընկերությունում)։
Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումը գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների դեպքում այլևս չի զրկվի տաք ջրից։ Հիվանդանոցի տանիքին 300լ․ տարողությամբ 8 արևային ջրատաքացուցիչ է տեղադրվել: «Երբ գազամատակարարումը դադարում էր, հիվանդանոցն անցում էր կատարում էլեկտրաէներգիայի սպառման, ինչի հետևանքով հոսանքի լարերն այնպես էին ծանրաբեռնվում, որ վառվում էին։ Կլինիկայի գեներատորը, չդիմանալով ծանրաբեռնվածությանը, երկու անգամ փչացավ։ Ստիպված էինք բոլոր պլանային […]
Shtigen Group-ի տրամադրած 12 արևային ջրատաքացուցիչների տեղադրումն Արցախում ավարտվեց։ Ծրագիրը կյանքի կոչվեց «Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում, որը նախաձեռնել է նորագույն էներգետիկայի ոլորտում մասնագիտացած Shtigen Group ընկերությունների խումբը։ «Արևածագ Արցախում» նախագծի նպատակն է, արևային էներգիան օգտագործելով, Արցախում հաստատել էներգետիկ անկախություն։
Shtigen Group-ի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև հուշագրի կնքումից ընդամենը մեկ ամիս անց կողմերն արդեն ունեն համագործակցության առաջին արդյունքը։ Դեռևս 2018 թ․-ին ստեղծված Shtigen Academy կրթական նախագիծն այսուհետև գործելու է նաև Ագրարային համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար։
Արագածոտնի մարզը համալրվեց ևս մեկ՝ այս անգամ 30,52 կՎտ հզորությամբ արևային կայանով, որը տարեկան կխնայի 2.3 մլն դրամ։ Այն տեղադրվել է ընդամենը երկու շաբաթում, կառուցված է 545 Վտ Longi Solar տիպի վահանակներով։
Արցախյան առաջին պատերազմում զոհված Խրամորթի ջոկատի հրամանանատար Գառնիկ Ավանեսյանի անունը կրող դպրոցի տնօրենն ասում է, որ ջրատաքացուցիչը տեղադրելուց հետո կրթարանի կյանքն ու կենցաղը միանգամից փոխվեց։