Հաճելի է տեսնել, որ գյուղական համայնքի բնակիչները երբեմն ավելի առաջադեմ են ու կարողանում են ճիշտ գնահատել իրենց ներդրումների հեռանկարներն ու էներգաարդյունավետ լուծումների ներկա և ապագա օգուտները: Ներկայացնում ենք Արագածոտնի մարզում «Շտիգեն»-ի վերջին տեղադրումներից մեկը: Հատկանշական է, որ մեր հաճախորդը որոշում կայացրեց միաժամանակ տեղադրել արևային ջերմային (տաք ջրի համար) ու էլեկտրական կայաններ (էլեկտրաէներգիայի համար) իր տան համար: Տեղադրված է 300լ արևային թերմոսիֆոն տիպի ջրատաքացուցիչ՝ չինական հանրահայտ SunRain ֆիրմայի արտադրության, և 4,8 կՎտ դրվածքային հզորության ֆոտովոլտային կայան: