Երևանում բացվել է առաջին արևային կանգառը: Երթուղայինի սպասելիս այստեղ կարող եք հեռախոսն ու համակարգիչը լիցքավորել: Սա միակը չէ: Արևային կանգառ կա նաև Բաղրամյան պողոտայում: «Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով նախաձեռնության շրջանակում Երևանում հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են արևային վահանակներ: Նպատակն է խթանել վերականգնվող էներգիայի օգտագործումը։Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և բնակիչներին թույլ են տալիս անվճար լիցքավորել բջջային հեռախոսները։ Յուրաքանչյուր կանգառ կարող է լիցքավորել օրական 24 հեռախոս կամ պլանշետ։