Shtigen Group ընկերությունների խումբը և Telcell ընկերությունը միավորում են ջանքերը՝ ի նպաստ Արցախի բնակչության ապահով ու որակյալ կյանքի։

Shtigen Group ընկերությունների խումբը և Telcell ընկերությունն այսօր հուշագիր են կնքել՝ համագործակցություն սկսելով «Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում։ Նախագծի  նպատակն է` արևային էներգիայի օգտագործմամբ Արցախում հաստատել էներգետիկ անկախություն և անվտանգություն։

«Սա ռազմավարական նշանակության նախագիծ է, հետևաբար ուրախ եմ, որ մեր գործընկերների շրջանակն ընդլայնվում է՝ ներգրավելով սոցիալական պատասխանատու վարքագիծ որդեգրած այնպիսի ընկերության, ինչպիսին Telcell-ն է»,- ասում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։