5.48կՎտ հզորությամբ նոր արևային կայան է տեղադրվել Երևանում PhonoSolar բրենդի Nova արևային վահանակներով և ավստրիական Fronius փոխակերպիչով։

Այս վահանակներում մետաղական հաղորդիչ ուղիները (Busbar) բջիջների դիմերեսից տեղափոխվել են հետնամաս, ինչը մեծացրել է արևի լույսի կլանման մակերեսը վահանակի կողմից 2,5-3%-ով։ Բջջի մակերևույթին մետաղական ուղիներից մնացել  են միայն կետեր, որոնք հոսանքը տանում են վահանակի հետնամաս։

Արդյունքում բջիջը ստանում է անսովոր և գեղեցիկ տեսք։ Նվազում է նաև վահանակի աշխատանքային ջերմաստիճանը 3-5°C-ով, ինչը բերում է հզորության հավելյալ 2% աճի և աննախադեպ երկարակեցության։

Շատ կարևոր է նշել, որ այս վահանակներն ունեն նաև ավելի երկար երաշխքային պայմաններ․ արտադրողը երաշխավորում է, որ 30 տարի անց վահանակի արտադրողականությունը կպահպանվի ավելի քան 85%-ով։ Այլ վահանակներում արտադրողականության երաշխիքը տրվում է 25 տարվա համար, իսկ արտադրողներից շատերը՝ 80%-ի պահպանման պայմանով։