3 տարի անընդմեջ մեր գործընկեր SunPower ընկերությունը ճանաչվել է N1 կոմերցիոն բնույթի արևային նախագծեր (նկարները ստորև) իրականացնող ընկերություն ԱՄՆ-ում։ Ընկերությունը հիմնադրվել է դեռևս 35 տարի առաջ և իր գործունեության ընթացքում հասցրել է ձեռք բերել բարձր համբավ և իրականացնել խոշոր նախագծեր տարբեր բիզնեսների հետ, դրանցից մի քանիսը ներկայացված են ստորև։



Լինելով Հայաստանում SunPower-ի պաշտոնական ներկայացուցիչը՝ հնարավորություն ունենք մեր հաճախորդներին առաջարկել լավագույն ամերիկյան արևային վահանակները։


Այսպես, 2019-ին «Ֆրուկտուս» պահածոների գործարանում Shtigen-ի կողմից նախագծված և տեղադրված արևային կայանը բաղկացած է SunPower բրենդի P դասի վահանակներից և ավստրիական Fronius փոխակերպիչներից․


  • Կայանի դրվածքային հզորությունը՝ 154կՎտ,
  • Տարեկան արտադրած էլեկտրաէներգիան՝ 230․000 կՎտ*ժ,
  • Տարեկան խնայողությունը՝ ավելին քան 10․400․000 դրամ,
  • CO2 արտանետումները տարեկան կկրճատվեն 103 տոննայով։