Էլեկտրաէներգիայի կոմունալ ծախսը կրճատելու տեսանկյունից արևային կայանները շատ նպատակահարմար են բիզնեսի տարբեր տեսակների համար։

Այս անգամ կայանը տեղադրվել է առևտրային կենտրոնի համար, որը պահանջում է ուժեղ լուսավորություն, հզոր սառնարանային տնտեսություն, հովացման և օդափոխության համակարգերի,  դրամարկղերի անընդհատ աշխատանք և այս ամենը՝ էլեկտրաէներգիայի սպառմամբ։