Բոլորովին վերջերս Հովիտ գյուղի մեր հաճախորդներից մեկը իր տունը համալրեց արևային կայանով։ Մինչ այդ նա 3 տարի օգտվում էր արևային ջրատքացուցիչից։ Ու այժմ թե՛ էլեկտրաէներգիան, թե՛ տաք ջուրը ստանալու է արևից։

Հաճախորդի խոսքով արևային ջրատաքացուցիչը (200լ) լիովին բավարարում է իր ընտանիքի կենցաղային տաք ջրի սպառման պահանջը։ Այս օրերին ջրի ջերմաստիճանը հասնում է մինչև 90°C, իսկ ամպամած կամ ձմռան ցուրտ օրերին՝ 30-40°C, ինչն էլ հարկ եղած ժամանակ արագ բարձրացնում են՝ միացնելով սարքի տենը։

3կՎտ դրվածքային հզորությամբ այս կայանը մի քանի օր է, ինչ տեղադրվել է։ Հատկանշական է, որ այս վահանակներն ունեն 12 տարվա ապրանքային երաշխիք միջին շուկայական 10 տարվա փոխարեն։