Արարատի մարզի Լուսաշող չգազաֆիկացված համայնքի մեր հաճախորդ Հակոբ Դավթյանը դեմ չի եղել իր տան կտուրի վրա տեղադրել նաև երկու հարևանների ջրատաքացուցիչները (հարևանների կտուրը հարմար չէ)։ Նկարում տեսնում եք 3 հատ 300լիտրանոց արևային ջրատաքացուցիչ և Դավթյաններին պատկանող 5կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան (ջրատաքացուցիչը տեղադրվել է 2018 թվականի հուլիսին իսկ արևային էլեկտրակայանը՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ)։