Հայաստանի տարբեր բնակավայրերում տարիներ շարունակ արևային կայաններ տեղադրելիս Shtigen-ն օգտագործում է PhonoSolar բրենդի NOVA վահանակներ։
Այս վահանակներում մետաղական հաղորդիչ ուղիները (Busbar) բջիջների դիմերեսից տեղափոխվել են հետնամաս, ինչը մեծացրել է արևի լույսի կլանման մակերեսը 2,5-3%-ով։ Բջջի մակերևույթին մետաղական ուղիներից մնացել են միայն կետեր, որոնք հոսանքը տանում են վահանակի հետնամաս։ Արդյունքում՝ վահանակը գեղեցիկ տեսք ունի։
Նվազում է նաև վահանակի աշխատանքային ջերմաստիճանը 3-5°C-ով, ինչը բերում է հզորության հավելյալ՝ 2% աճի և այն ավելի երկարակյաց դարձնում։
Այս վահանակներն ունեն նաև ավելի երկար երաշխքային պայմաններ․ արտադրողը երաշխավորում է, որ 30 տարի անց վահանակի արտադրողականությունը կպահպանվի ավելի քան 85%-ով։ Այլ վահանակների դեպքում արտադրողականության երաշխիքը տրվում է 25 տարվա համար, իսկ արտադրողներից շատերը՝ 80%-ի պահպանման պայմանով։