Որքան էլ խոչընդոտները մեծ լինեն, միանշանակ է, որ 21-րդ դարի մեքենան էլեկտրական մեքենան է։ Մենք կարող ենք վստահորեն պնդել, որ էլեկտրական տրանսպորտի զարգացումը մեր երկրի համար կարեւորագույն հեռանկարային ուղղություն է, որը պետք է հետեւողական զարգացնել։
2020 թվականին «Շտիգեն» ընկերությունը սկսեց համագործակցել չինական Hozon ավտոկոնցերնի հետ, որն առաջին տարին չէ ոլորտում եւ ունի հետաքրքիր տեսականի՝ սկսած մարդատար մեքենաներից մինչեւ բեռնատարներ ու քաղաքային էլէկտրական տրանսպորտ:
Օգոստոս ամսին մենք ձեր դատին ներկայացրեցինք Neta N01 մարդատար էլեկտրոմոբիլը։ Մեքենայի պարամետրերին և կազմակերպված թեստ դրայվի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Մեքենան շատ հարմար է քաղաքներում առաքման, սուրհանդակային ծառայությունների, ընկերությունների մենեջերների, տաքսի ծառայությունների համար:
Իսկ այժմ Հայաստանում է նաև Neta U-ն՝ կոմպակտ «քրոսովեր» տեսակի մեքենա, որն ունի մեկ լիցքավորմամբ 500 կմ վարելու ունակություն: Մարտկոցի մեկ ամբողջական լիցքավորումը հաճախորդի համար կարժենա ընդհամենը 2700 ՀՀ դրամ՝ ապահովելով «վառելիքի» հնարավոր նվազագույն ծախս (խոսքը բնականաբար էլեկտրաէներգիայի մասին է)։