Ներկայացնում ենք գերխնայող էկելոգիապես մաքուր Hozon Neta N01 էլեկտրական մեքենան, որը քաղաքային ռեժիմում մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 350կմ։ Այն Ձեր իմացած ամենամատչելի մեքենան է, քանի որ 300-350 կմ «վառելիքի» ծախսը (խոսքը բնականաբար էլեկտրաէներգիայի մասին է) կազմում է առավելագույնը 1500դրամ։ Այս մեքենան նաև հատուկ է նրանով, որ սպասարկման կարիք գրեթե չունի․ սպասարկումը սահմանափակվում է միայն հովացման հեղուկի, արգելակման կոճղակների և արգելակման հեղուկի փոխարինմամբ։

Մեքենայի առավելություններից են նաև

  • Ամբողջական երաշխիք՝ 3 տարի կամ 120000կմ
  • Կուտակիչ մարտկոցների երաշխիք՝ 8 տարի կամ 150․000կմ
  • Անվճար կայանում կարմիր գծերում
  • Հարկային արտոնություններ՝ բնապահպանական հարկի զրոյացում, տեխզննումը անվճար, էժան ԱՊՊԱ

Ընկերությունների դեպքում նաև․

  • Հզոր PR էֆֆեկտ՝ կանաչ ընկերության համբավ
  • Ազատում բենզինի ու գազի չեկերից

100% էլեկտրական այս մեքենային տեխնիկական պարամետրերը կարող եք գտնել ստորև ներկայացված Data Sheet-ում։

Shtigen ընկերությունը նաև ընձեռում է Ձեզ հնարավորություն փորձարկելու մեքենան` նախօրոք գրանցվելով թեստ դրայվի։ Դրա համար պարզապես անցեք հետևյալ հղմամբ bit.ly/3gtVu8T և լրացրեք Ձեր տվյալները։ Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։

Նախկինում իրակացված Test Drive-երի մասին կարող եք ծանոթանալ ստորև․