Խոշոր արևային նախագծեր բիզնեսի համար
Յոթ տասնամյակից ավելի գործունեություն ծավալող Իջևանի գինու, կոնյակի գործարանի արևային կայանը Shtigen-ն է տեղադրել։ Տեղադրված 394,2 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային այս կայանը տարեկան արտադրում է 485 հզր կՎտԺ էլեկտրաէներգիա։ Այս տարիների ընթացքում գործարանի խնայողությունը կազմել է մոտ 47 մլն դրամ։ Կայանը կառուցելիս հաշվի ենք առել գործարանի դիմացի սարի ստվերայնությունը․ արդյունքում՝ տրված գրագետ լուծման շնորհիվ էլեկտրաէներգիայի արտադրողականությունը […]
Գեղարքունիքի մարզի Աղբերք համայնքում է տեղադրվել Հայաստանի խոշորագույն կայաններից մեկը՝ «Մ5»-ը։ «Solar 5» ՍՊԸ-ի և Shtigen Group-ի համագործակցության արդյունքում 5 ՄՎտ (տեղակայված 6․ 784 Մվտ) հզորության արևային կայան է կառուցվել։
Shtigen-ի տեղադրած 40 ԿՎտ հզորությամբ այս կայանը տարեկան արտադրելու է 65 հզր կՎտժ-ից ավելի էլեկտրաէներգիա, որի շնորհիվ Melante-ն նույն ժամանակահատվածի համար կտնտեսի 3,5 մլն դրամից ավելի գումար։ Կայանի մասն մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Ար դելիկատես» մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունն էլեկտրաէներգիա է ստանում 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧-ի տեղադրած 𝟐𝟒𝟎 կՎտ հզորությամբ կայանից։ Արդեն 𝟏,𝟓 տարի է՝ կայանն անխափան աշխատում է՝ նախատեսվածից ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրելով։ Կայանի մասն մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Արագածոտնի մարզը համալրվեց ևս մեկ՝ այս անգամ 30,52 կՎտ հզորությամբ արևային կայանով, որը տարեկան կխնայի 2.3 մլն դրամ։ Այն տեղադրվել է ընդամենը երկու շաբաթում, կառուցված է 545 Վտ Longi Solar տիպի վահանակներով։ Կայանի մասն մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Նկարում տեսնում եք արևային կայան, որը վերջերս տեղադրվեց ու շահագործման հանձնվեց Երևանի Ավան վարչական համայնքի Մ. Բաբաջանյան 𝟰/𝟭𝟮 հասցեում գտնվող 𝗕𝗮𝘀𝗶𝗰 𝗖𝗲𝗻𝘁𝗲𝗿 (Բեյսիք Սենթըր) հագուստի սրահում։ Տեղադրման կոկիկությունը ու շինության հետ համահունչ լինելն եղել է պատվիրատուի առաջնային պահանջներից մեկը։
Սիներջի բիզնես կենտրոնում տեղադրված արևային կայանը լիովին համապատասխանում են 𝗧𝗲𝗰𝗵 𝗳𝗼𝗿 𝗚𝗼𝗼𝗱 (բարիք ստեղծող տեխնոլոգիա) շարժմանը, ինչի ջատագովն ու հետևորդն են ինչպես Սիներջին, այնպես էլ մատակարար ընկերությունը՝ 𝗦𝗵𝘁𝗶𝗴𝗲𝗻-ը։
Կայանը կշահագործվի առնվազն 𝟑-𝟒 տասնամյակ, թեև դրա հետգնման ժամկետը կազմում է 𝟑,𝟗 տարի։ Այս ներդրման արդյունքում Երևանի Բուսաբանական այգին տարեկան կխնայի միջինում 𝟓,𝟔 մլն դրամ։
«Շանթ» ապրանքանիշի քաղցրեղենի ու պաղպաղակների լայն տեսականին այսուհետ կարտադրվի ու կպահպանվի բացառապես արևից ստացված էներգիայով։