Ինչպիսի՞ն պետք է լինի տանիքը, երբ մոտ ապագայում պլանավորում եք տեղադրել արևային էլեկտրակայան։ Ճիշտ կառուցված տանիքի դեպքում կունենաք բարձր արտադրողականությամբ արևային էլեկտրակայան, կստանաք ավելի մատչելի գին, բացի այդ, անհրաժեշտ հզորությամբ կայանը կզբաղեցնի ավելի քիչ տարածք։
🏠 Ցանկալի է, որ տանիքի լանջը ուղղված լինի դեպի հարավ:
🏠 Տանիքի օպտիմալ թեքությունը հորիզոնի նկատմամբ 28-33° է կայանի ամենաբարձ արտադրողականությունը ապահովելու համար։ Այս պարագայում տան արտաքին տեսքը նսեմացնող և կայանի գինն ավելացնող հավելյալ կոնստրուկցիոն լուծումների կարիքը չի լինի։
🏠 Այս օրերին 1 կՎտ հզորությամբ կայանը զբաղեցնում է նվազագույնը 4,6մ² տարածք՝ տանիքին տեղադրելու դեպքում։ Օրինակ՝ 5 կՎտ հզորությամբ արևային կայան տեղադրելիս Ձեզ պետք կլինի առնվազն 23մ² տարածք։
🏠 Տանիքի նյութը և տեսակը ևս կարևոր են, օրինակ՝ ծալքաթիթեղներից պատրաստված, միանիստ (դեպի հարավ ուղղված) տանիքի վրա տեղադրում իրականացնելն ավելի հեշտ է, քիչ ժամանակատար և մատչելի։
🏠 Ցանկալի է՝ տանիքի վրա ստվեր չընկի․ այդ դեպքում տանիքի օգտակար մակերեսը (որտեղ կարելի է վահանակներ տեղադրել) ավելի մեծ կլինի։
🏠 Չմոռանանք տանիքի ամրության և ջերմամեկուսացման մասին։ Սա արևային կայանի արտադրողականության հետ ուղղակի կապ չունի, բայց եթե հոսանքն օգտագործում եք նաև տունը ջեռուցելու կամ զովացնելու նպատակով, լավ ջերմամեկուսացումը կկանխի ջերմային կորուստները և տունը ջեռուցելու համար հավելյալ հոսանք չի ծախսվի։
Հետևելով այս պայմաններին՝ Դուք կօպտիմալացնեք արևային կայան տեղադրելու գործընթացը և հետագայում երկար տարիների ընթացքում կունենաք անվճար հոսանք արևից։ Չմոռանաք դիմել մեզ հավելյալ հարցեր ունենալու դեպքում։ Մասնագիտական խորհրդատվությունը մեզ մոտ լիովին անվճար է։