«Շտիգեն» ֆանկոյլներն աշխատում են ջրով կամ ցանկացած այլ ջերմակիր հեղուկով: Դրանք ավանդական մարտկոցների (радиатор) ժամանակակից և ավելի արդյունավետ փոխարինիչներն են։

Ջեռուցման մեջ կիրառում է 30-35°C-ից բարձր ջերմաստիճանի ջուր և զգալի չափով ավելի քիչ, քան ավանդական մարտկոցների դեպքում։ Կախված մոդելից մեր ֆանկոյլները իրենց մեջ պարունակում են 1,5-4,5 լիտր հեղուկ, իսկ դրան համարժեք միջին որակի ռադիատորներինը մոտ 9,5- 22 լիտր, ուստի ջեռուցման տեսակի ցանկացած սարքավորում ծախսելու է տաքացվող ջրաքանակին համապատասխան էներգիա

Այն կարելի է հեշտությամբ միացնել ցանկացած ջեռուցման և հովացման համակարգերին (գազի կաթսա, էլեկտրական կաթսա, ջերմային պոմպ — չիլլեր, կենտրոնացված ջեռուցման ու հովացման համակարգ)։