Գաղտնիք չէ, որ նորագույն տեխնոլոգիաների գործունեության ժամկետը հավերժ չէ։ Ձեզ ենք ներկայացնում արևային ջրատաքացուցչի վակուումային խողովակի հնարավոր անսարքությունների պատճառները։
Թերմոսիֆոն տեսակի արևային համակցված ոչ ճնշումային ջրատաքացուցչի կոլբան (վակուումային խողովակը) կարող է կոտրվել հետևյալ դեպքերում․
- ա․Ցերեկվա ժամին շիկացած կոլբայի մեջ սառը ջուր լցնելիս։
- բ․ Հարվածից *կոլբաները դիմանում են մինչև 3սմ տրամագծով կարկուտի ուղիղ հարվածին
Մնացած դեպքերում, երբ կա արտադրական (заводской) խոտան, խողովակը չի կոտրվում, այլ փչանում է: Այն արտահայտվում է գույնի փոփոխությամբ՝ ամբողջությամբ սևանալով, ինչը կարելի է հայտաբերել տեղադրումից մեկ-երկու օր հետո:
- Նկարում պատկերված է սարքին վիճակում վակուումային խողովակ,
- Նկարում պատկերված է կոտրված վակուումային խողովակ,
- Նկարում պատկերված է արտադրական խոտանից փչացած վակուումային կոլբա:
Շտիգենը տրամադրում է 5 տարվա երաշխիք, որը գործում է արտադրական և տեղադրման հետևանքով ծագող խնդիրների դեպքում և չի գործում ֆորսմաժորային դեպքերում, այն է.
- • բնական աղետներ, ինչպես օրինակ՝ կայծակ, փոթորիկ, երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ,
- • էլեկտրական հոսանքի կտրուկ տատանումներ,
- • այլ նմանատիպ դեպքեր:
Անսարքություններ առաջանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։