Հայաստանում 1 կՎտ դրվածքային հզորությամբ կայանը տարեկան գումարային հաշվով արտադրում է 1500-1700 կՎտ*ժ էլեկտրաէներգիա, իսկ թե տվյալ պահին որքա՞ն կՎտ*ժ կարտադրի, կախված է մի շարք գործոններից՝ արևի հորիզոնի նկատմամբ կազմած անկյունից, ամպամածությունից և այլն։ Ամեն պահի արևային կայանի արտադրությունը կարող է փոխվել, և դուք գրեթե երբեք չեք տեսնի նույն թիվը փոխակերպչի էկրանին։ Հետևաբար, 3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանը ամենևին պարտադիր չէ, որ արտադրի 3 կՎտ*ժ էլեկտրաէներգիա, այն էլ ցանկացած պահի։