Արևային կայանի արժեքը կախված է այն հզորությունից, որն անհրաժեշտ է տվյալ հաճախորդին։ Իսկ հզորությունը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով ոչ թե շինության մակերեսը, այլ էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը։

Արևային էլեկտրակայան տեղադրելիս հաշվի են առնվում այլ գործոններ ևս՝ տանիքի թեքությունը և ուղղվածությունը, տանիքի հասանելիությունը,
կտուրի օգտակար մակերեսը և այլն:

Շինության մակերեսը էական չէ արևային էլեկտրակայան նախագծելիս։

Գրեթե նույն իրավիճակն է արևային ջրատաքացուցիչ ընտրելիս, պարզապես այստեղ հաշվի է առնվում գազի (տաք ջրի ստացման այլ աղբյուրների) ծախսը:
Թե ինչպես ընտրել օպտիմալ ջրատաքացուցիչ Ձեր տան համար, կարող եք կարդալ այստեղ։