Խոշոր նվիրատվությամբ Shtigen Group-ի «Արևածագ Արցախում» նախագծին է միացել Telcell ընկերությունը. ամանորի կորպորատիվ նվերների փոխարեն Արցախի արևածագին հատկացված  7.4 միլիոն դրամը կուղղվի Մարտունու արհեստագործական ուսումնարանի լիակատար արևայնացմանը։

Telcell ընկերությունը, շուկայում դիրքավորվելով որպես վճարահաշվարկային ազգային օպերատոր, կարևորում է համայնքային զարգացման ծրագրերին աջակցությունը։