Արցախի արևածագին միացել է նաև Հայ օգնության միությունը (ՀՕՄ)։  Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի գյուղական համայնքների մոտ 400 բնակիչ այլևս չի մտահոգվի տաք ջրի համար․ միության նվիրատվությամբ ավելի քան 100 տան տանիքի արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել։