Հնդկաստանի Վիշակապատնամ քաղաքում մեկնարկած Seaside Startup Summit-ին որպես հատուկ գործընկեր մասնակցում է նաեւ Shtigen Group-ը։ Ընկերությունը նպատակ ունի աջակցել նոր ու ինովացիոն գաղափարների առաջխաղացմանը, հայ-հնդկական գործարար կապերի զարգացմանը։

Seaside Startup Summit-ն ամենամյա ոչ ֆորմալ ստարտափ միջոցառում է, որին այս անգամ մասնակցում են շուրջ 400 ձեռներեցներ եւ կազմակերպությունների ու ընկերությունների ներկայացուցիչներ, հիմնականում՝ Հայաստանից ու Հնդկաստանից։