Առավել փոշոտ վայրերում (ցեմենտի գործարան, ավազի կամ քարի արտադրամաս, շինարարություն և այլն) կայանի վրա կուտակվող փոշու մեծ ծավալներից խուսափելու համար անհրաժեշտ է ամսվա մեջ մեկ անգամ մաքրել վահանակները, իսկ մթնոլորտի առավել քիչ աղտոտվածությամբ վայրերում գտնվող կայանները լվանալ տարին 1 կամ 2 անգամ։
Թորած ջրի, սպասքի լվացման համար նախատեսված հեղուկի և փափուկ սպունգի կամ միկրոֆիբրե կտորի առկայությունը բավարար է Ձեր արևային վահանակները մաքրելու համար: Այնուամենայնիվ, դրանք մաքրելու տարբեր եղանակներ և նրբություններ կան, որոնք պետք է հաշվի առնել մաքրման գործընթացի ժամանակ:
Շտիգեն ընկերության մասնագետների կողմից մշակված արևային վահանակների մաքրման նորմատիվային պահանջների ուղեցույցում Ձեզ կներկայացվեն արժեքավոր խորհուրդներ, որոնք կդարձնեն մաքրման գործընթացն ավելի հեշտ, անվտանգ և արդյունավետ:
Արևային վահանակները մաքրելիս անհրաժեշտ է ճիշտ գործիքներ օգտագործել: Ապակին ուժեղ է, սակայն հղկող նյութեր օգտագործելը կարող է քերծել (վնասել) ապակու մակերեսը՝ նվազեցնելով վերջինիս արտադրողականությունը կամ, նույնիսկ, հանգեցնել վահանակի անդառնալի վնասմանը: Նախընտրելի է օգտագործել սպունգ կամ միկրոֆիբրե կտոր, որը զուգորդվում է երկար ընդարձակման ձողով, որպեսզի աշխատանքը ավելի հեշտ և անվտանգ լինի:

Մենք առանձնացրել ենք միքանի պարզ խորհուրդներ, որոնք թույլ կտանմ մաքրման ընթացքում չվնասել վահանակները և աշխատանքը ավելի հեշտ և անվտանգ դարձնել․
- ՕԳՏԱԳՈՐԾԵ՛Ք ՍՊՈՒՆԳ ԿԱՄ ՄԻԿՐՈՖԻԲԵ ԿՏՈՐ
- ԽՈՒՍԱՓԵ՛Ք ԲԱՐՁՐ ՀԱՆՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՋՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ
- ՄԻ՛ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՄԲ ՋՈՒՐ
- ՕԳՏԱԳՈՐԾԵ՛Ք ՋՈՒՐ, ՈՐՆ ՈՒՆԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ
- ԵՐԲԵՔ Մ՛Ի ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԱԲՐԱԶԻՎ (ՔԵՐՈՂ) ՆՅՈՒԹԵՐ
- ԵՐԲԵՔ ՉԿԱՆԳՆԵ՛Ք ԱՐևԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎՐԱ

Հավաքելով այս բոլոր խորհուրդները՝ դիտարկենք այն քայլերը, որոնց պետք է հետևել.
- Առավոտյան շուտ այցելեք արևային կայան (առավոտյան ժամը 6-7-ը կամ երեկոյան 18:00-ից հետո)
- Անջատեք Ձեր արևային վահանակները ինվերտորից՝ նրա ձախ ներքևի մասում տեղակայված անջատիչով։
- Հավաքեք թորած ջուր և խառնեք այն փոքր չափով սպասքի լվացման համար նախատեսված հեղուկի հետ:
- Վերցրեք փափուկ սպունգ և սկսեք մաքրել արևային վահանակները պատրաստված ջրային խառնուրդով:
- Պատրաստված ջրային խառնուրդը վահանակների վրա տարածելուց հետո լվանալ դրանք սպունգով կամ միկրոֆիբրե կտորով, որն օգտագործվում է ավտոմեքենաները լվանալուց հետո չորացնելու համար:
- Լավ պարզաջրեք վահանակները ցածր ճնշմամբ ջրով, որպեսզի հիմնովին հեռացնեք օճառը։
- Թողեք, որ վահանակները չորանան 30-45 րոպե, որից հետո կարող եք միացնել ինվերտորը:

Իսկ առավել ԱՆՎՏԱՆԳ, ԱՆՎԱՆՍ և ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ մաքրման համար կարող եք դիմել մեզ։
Օգտվելով Շտիգեն ընկերության Վահանակների լվացման ծառայություն-ից Դուք կունենաք՝
- Պրոֆեսիոնալ մոտեցում
- Մաքուր վահանակներ
- Ավելի արդյունավետ արտադրող արևային կայան
Ծառայությունը պատվիրելու համար պարզապես կապվեք մեզ հետ՝ +374 11 23 00 23։
«Արևային վահանակների մաքրման ուղեցույց»-ը կարող եք ներբեռնել այստեղից։