Հուլիսի 24-25-ը Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ երկօրյա ԹեստԴրայվ։ Մոտ 3 տասնյակ դիլիջանցիներ ու դիլիջանյան հյուրեր հնարավորություն ունեցան վարելու երկու 100% էլեկտրական մեքենաները՝ մեկ լիցքավորմամբ մինչև 350կմ վազք ունեցող Hozon Neta N01-ը և մինչև 500կմ վազքով Hozon Neta U-ն։ Մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը նախկինում էլեկտրական մեքենա վարելու փորձառություն չունեին և մեծապես տպավորված էին մեքենայի մի շարք արմատական առանձնահատկություններով։ Ինչպես հայտնի է, կան հատկանիշներ, որոնք էլեկտրական մեքենաներում վճռականորեն տարբերվում են ավանդական՝ ներքին այրման շարժիչով մեքենաներից ինչը և հաճելիորեն ընդգծում էին վարորդները փորձարկման ժամանակ։