Ընդամենը օրեր առաջ խիստ սուղ ժամկետներում տեղադրվեց ու շահագործման հանձնվեց Երևանի Բուսաբանական այգու էլեկտրաէներգետիկ ծախսերի նվազեցմանը միտված 𝟖𝟏 կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային կայանը։ Կայանը մատակարարած, մոնտաժած ու շահագործման հանձնած 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 ընկերության համար, ըստ ընկերության տնօրեն Հայկ Շեկյանի առանձնահատուկ է մի քանի պատճառներով։ «Նախ, կարևորում ենք փաստը, որ Հայաստանի բուսականության պահպանման ու խորհրդանիշը հանդիսացող կառույցներից մեկը անցում կատարեց էկոլոգիապես մաքուր էներգիայի։ Բացի այդ, հպարտ ենք, որ կարողացանք մեր լուման ունենալ Բուսաբանական այգու շենացման բարդ, բայց պատվաբեր գործին։ Եվ որ պակաս կարևոր չէ, բացի արևային կայանը նախագծելուց, մոնտաժելուց, շահագործման հանձնելուց, վերանորոգեցինք նաև տանիքը, որի վրա հավաքվել է արևային կայանը։ Սրա արդյունքում, Բուսաբանական այգու աշխատակիցները կկարողանան լիարժեքորեն շահագործել շինությունը՝ անկախ եղանակային պայմաններից»,- արևային կայանը ներկայացնելիս պատմեց Հայկ Շեկյանը։