Shtigen-ի նորությունները և իրականացված աշխատանքները մեր բլոգում
Արագածոտնի մարզը համալրվեց ևս մեկ՝ այս անգամ 30,52 կՎտ հզորությամբ արևային կայանով, որը տարեկան կխնայի 2.3 մլն դրամ։ Այն տեղադրվել է ընդամենը երկու շաբաթում, կառուցված է 545 Վտ Longi Solar տիպի վահանակներով։
Կայանը հնարավորություն է տալիս նույն հողակտորն օգտագործել ինչպես գյուղատնտեսական նկատառումներով, այնպես էլ արևից էլեկտրաէներգիա գեներացնելու համար։ Այս պարագայում ֆոտովոլտային վահանակները տեղադրվում են գետնից որոշակի բարձրության վրա։ Հատկապես ամռան շոգ օրերին վահանակների ստվերը լավագույն պաշտպանիչ ծածկը կլինի անասնաֆերմայի կենդանիների համար։
Այս կայանը մեկ տարվա արտադրողականության մոնիտորինգի տվյալներով արտադրում է նախատեսվածից ավելի էլեկտրաէներգիա։ Բացի այդ, կայանի տեղադրումից հետո երկու անգամ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է, ինչի հետևանքով «Դեկորպրոֆ» ՍՊԸ-ի տարեկան խանյողությունը այսուհետ կկազմի ավելի քան 𝟏𝟎,𝟓 մլն դրամ՝ ի սկզբանե հաշվարկված 𝟖,𝟗 մլն դրամի համեմատ։
Արևային կայանը, ըստ նախնական հաշվարկների, պետք է արտադրեր 𝟏𝟑𝟕 հազար կՎտժ էլեկտրաէներգիա տարեկան, ինչը համարժեք էր տարեկան մոտ 𝟔,𝟓 միլիոն ՀՀ դրամին։ Էլեկտրաէներգիայի վերջին՝ փետրվարյան թանկացումներից հետո նույն քանակի էլեկտրաէներգիան կարժենա արդեն մոտ 𝟕,𝟑 մլն ՀՀ դրամ։
Արևային կայանները հիմնականում լինում են 3 տեսակի՝ ցանցին միացած (on-grid), ցանցից անջատ(off-grid) և հիբրիդ։ Ցանցին միացած (on-grid) արևային կայաններ Այս կայաններն աշխատում են բաշխիչ ցանցին զուգահեռ։ Այսինքն՝ արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան, նախ, ուղղվում է սեփական կարիքների սպառմանը, իսկ ավելցուկային մասը կուտակվում է բաշխիչ ցանցում։ Կայանի առավելությունը․ երբ արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան այդ պահին չի բավարարում […]
Երևանում մեկնարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան համաժողովը: «Միասին ազդեցություն ապահովելով» կարգախոսով ընթացող այս լայնամասշտաբ բիզնես ֆորումին մասնակցում է նաև Shtigen Group-ի խորհրդի անդամ Գագիկ Գյուլբուդաղյանը։ Մասնակիցների թվում են նաև տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՎԶԵԲ-ի անդամներ, բիզնես առաջնորդներ, փորձագետներ ու ոլորտի մասնագետներ։ «Այս ֆորումը համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող առանցքային իրադարձություններից […]
Վերականգնվող էներգետիկա և գյուղատնտեսություն․ այս ոլորտների հատման կետն ագրովոլտային կայաններն են։ Եկե՛ք միասին հասկանանք այսքան բարդ թվացող տեխնոլոգիան ամենապարզ բանաձևով։ Ի՞նչ է ագրովոլտային տեխնոլոգիան Ագրովոլտային տեխնոլոգիան կիրառվում է հողատարածքը խնայելու նպատակով։ Այսինքն՝ հողն օգտագործվում է ինչպես արևային էներգիայի արտադրության, այնպես էլ գյուղատնտեսական կամ անասնաբուծական նպատակներով: Բարձրադիր գոտիներում տեղադրված արևային կայաններն այս տեխնոլոգիայի շնորհիվ […]
Եթե հնարավոր լիներ մեկ հարկի տակ հավաքել բոլոր այն բալիկներին, որոնք ծնվել են Երևանի մարդու պտղաբերության կենտրոնում, գուցե մեծ դահլիճ կամ մարզադաշտ պետք կգար։ Մեկ տասնամյակից ավելի գործունեության ընթացքում մոտ 5000 երեխա է լույս աշխարհ եկել այս հաստատության շնորհիվ։ Այստեղ, որտեղ իրագործում են անհնարին թվացող երազանքները, աշխատանքի բնակականոն ընթացքի համար անխափան էլեկտրաէներգիա է անհրաժեշտ։ Էներգետիկ […]
Ցուրտ ամիսներին, երբ վտանգ կա, որ ջրատաքացուցչի արտաքին խողովակները կսառչեն, միացվում է սարքի տաքացնող լարը։ Այն ապահովագրում է խողովակները սառչելուց։ Ավելին՝ այստեղ Գարնանը, տրամաբանորեն, այդ լարը անջատում են։ Դրա համար պետք է՝ ✅ INSU կոճակը 5 վայրկյան սեղմած պահել, որից հետո էկրանին կթարթի ժամանակի նշանը՝ րոպեներով։ Այն տաքացնող լարի աշխատանքի դադարների ժամանակն է։ Ապա պետք […]
Արևային ջրատաքացուցիչ արտադրող SunRain առաջատար ընկերության պատմությունը ձգվում է տասնամյակներ, և այժմ այն ոլորտի խոշորագույն արտադրողներից է։ SunRain-ն արտադրում է մի շարք սարքեր, սակայն ապրանքանիշի այցեքարտն արևային ջրատաքացուցիչներն են։ Ընկերությունը հիմնադրվել է Չինաստանում՝ շեշտը դնելով արևային ջրատաքացուցիչների արտադրության վրա։ Հիմնադրումից մի քանի տարի անց սկսում է ոչ միայն չինական շուկայում սպառել իր արտադրանքը, այլև զգալի […]