Երևանում մեկնարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան համաժողովը:

«Միասին ազդեցություն ապահովելով» կարգախոսով ընթացող այս լայնամասշտաբ բիզնես ֆորումին մասնակցում է նաև Shtigen Group-ի խորհրդի անդամ Գագիկ Գյուլբուդաղյանը։

Մասնակիցների թվում են նաև տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՎԶԵԲ-ի անդամներ, բիզնես առաջնորդներ, փորձագետներ ու ոլորտի մասնագետներ։

«Այս ֆորումը համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող առանցքային իրադարձություններից է։ Քանի որ Shtigen-ն ընդլայնում է իր գործունեությունը տարածաշրջանում, մասնակցությունը նման միջոցառումների էլ ավելի կարևոր է դառնում ընկերությունների խմբի համար»,- ասում է Գագիկ Գյուլբուդաղյանը։

Համաժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում էներգաանվտանգություն և վերականգնվող էներգետիկա, տարածաշրջանային արժեշղթաներ, ֆինտեխ, արհեստական բանականություն և կիբեռանվտանգություն, զարգացող շուկաների թվայնացում և այլ թեմաների շուրջ։

Գագիկ Գյուլբուդաղյանը մասնակցել է ՎԶԵԲ-ի ռազմավարական մի շարք քննարկումների։