Ամենը Արևային էլեկտրակայաննաերի և ջրատաքացուցիչների մասին

Shtigen Բլոգ

Shtigen-ի նորությունները և իրականացված աշխատանքները մեր բլոգում

Իրականացված նախագծեր

Միաժամանակյա խնայողություն ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար

Ահա տեղադրված ևս մեկ արևային կայան՝ տան և բիզնեսի ծախսերը կրճատելու և խնայողություններ ապահովելու նպատակով։

14 Հունվարի, 2019
Արևային էներգիա մանկապարտեզների համար

Արևային էներգետիկան խնայողության միջոց է ոչ միայն տնային տնտեսությունների ու գործարարների, այլև հասարակական նշանակության շինությունների՝ այդ թվում մանկապարտեզների համար։

20 Դեկտեմբերի, 2018
«Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը խնայում է արևային էներգետիկայի հաշվին

«Տիրամայր Նարեկ» հիվանդանոցն այսուհետ իր էներգետիկ կարիքների ⅓-ը կհոգա անվճար՝ արևային էներգետիկայի շնորհիվ։

26 Նոյեմբերի, 2018
Արևային համակարգեր «Արփի լիճ» ազգային պարկում

«Արփի լիճ» ԱՊ ՊՈԱԿ-ի տանիքին «Շտիգեն» ՍՊԸ-ի կողմից տեղադրվել է արևային էներգիայի ստացման համակարգեր։

22 Հոկտեմբերի, 2018

Նորություններ

Նոր քայլ հայ-չինական գործարար կապերի զարգացման ճանապարհին

Հայաստանում Neta ավտոբրենդի միակ ու բացառիկ ներկայացուցիչ Andron ընկերությունը հյուրընկալել էր չինական էլեկտրամոբիլներ արտադրող առաջատար ընկերության ղեկավար կազմին՝ փոխտնօրեն Վանգ Չեն Ջիի գլխավորությամբ։ Եռօրյա այցի ընթացքում Չինաստանից ժամանած հյուրերը, Shtigen Group-ի ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելելով բազմաթիվ պատմամշակութային վայրեր, անձամբ ծանոթացան Հայաստանին, մեր երկրի տեխնոլոգիական հնարավորություններին, հայ-չինական համատեղ նախագծերին ու ավանդույթներին։ Հայ-չինական գործարար արդյունավետ կապերի մասին […]

8 Հունիսի, 2023
Andron-ը` էլեկտրամոբիլների շուկայի առաջատար․ Neta S-ի շնորհանդեսը

Andron ընկերությունն էլեկտրամոբիլների Neta բրենդի պաշտոնական և միակ ներկայացուցիչն է Հայաստանում։
100% էլեկտրական Neta բրենդի վերջին սերնդի մոդելի՝ Neta S-ի պաշտոնական շնորհանդեսին ներկա էին 𝐍𝐞𝐭𝐚-ի՝ Չինաստանից ժամանած պատվիրակությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 𝐆𝐫𝐨𝐮𝐩-ի ղեկավար կազմը, ՀՀ-ում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչներ, գործարարներ։

8 Հունիսի, 2023
Հունիսի 𝟏-ը` արևային էներգիայով արտադրվող քաղցրավենիքի աշխարհում

Տարվա ամենաուրախ ու ամենաանհոգ տոնը՝ հունիսի 1-ը, Shtigen Group-ը քաղցրավենիքի արտադրությամբ զբաղվող «Էլիտ Շանթ» գործարանում տոնեց։ 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧-ի աշխատակիցների երեխաները շրջեցին հրուշակեղենի և պաղպաղակի արտադրամասերում, ծանոթացան քաղցրավենիքի պատրաստման բոլոր գաղտնիքներին։  Երեխաներն ու այո՜, նաև ծնողները խանդավառությամբ հետևում էին՝ ինչպես է շոկոլադը միանում պաղպաղակին ու փաթեթավորված դուրս գալիս սարքի հակառակ կողմից։ Փոքրիկները գործարանի բակում լուսանկարվեցին հացթուխի արձանախմբի […]

1 Հունիսի, 2023
Արթիկի հնագույն վանքն արդեն տեղեկատվական վահանակ ունի

Շիրակի մարզում գտնվող Լմբատավանքի պատմությանն այցելուներն այսուհետև ոչ թե հարցուփորձով, այլ եռալեզու ինֆորմացիոն վահանակից կտեղեկանան։ Այն տեղադրվել է Հայոց պետականության խորհրդանշային օրը՝ մայիսի 28-ին, որն այս տարի համընկել էր քրիստոնեական Հոգեգալստյան տոնի հետ։

30 Մայիսի, 2023
Solar գեներատոր․ էլեկտրաէներգիա ամենուր

Հոսանքի հուսալի աղբյուր արշավների, բացօթյա միջոցառումների կամ պարզապես էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների ժամանակ։ Արևային գեներատորը էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուր է։ Այս կոմպակտ սարքն օգտագործում է արևի ուժը՝ մաքուր էներգիա ապահովելու համար․ նրանով հնարավոր է հեռախոս ու նոութբուք լիցքավորել, սրճեփ, լամպ և այլ էլեկտրական սարքեր միացնել:

15 Մայիսի, 2023
Melante-ն անցում կատարեց կանաչ էներգետիկայի

Արտադրական սարքավորումներ, կտրող ու կարի մեքենաներ, արդուկներ․․․   𝐌𝐞𝐥𝐚𝐧𝐭𝐞-ի աշխատանքային արդյունավետությունն  ուղիղ կապ ունի էլեկտրաէներգիայի հետ։ 2002 թ․ հայկական տրիկոտաժի շուկա մուտք գործած  ձեռնարկության տարեկան ծախսերում էլեկտրաէներգիայի համար վճարը պատկառելի մաս էր կազմում։

11 Մայիսի, 2023