Տարվա ամենաուրախ ու ամենաանհոգ տոնը՝ հունիսի 1-ը, Shtigen Group-ը քաղցրավենիքի արտադրությամբ զբաղվող «Էլիտ Շանթ» գործարանում տոնեց։
𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧-ի աշխատակիցների երեխաները շրջեցին հրուշակեղենի և պաղպաղակի արտադրամասերում, ծանոթացան քաղցրավենիքի պատրաստման բոլոր գաղտնիքներին։  Երեխաներն ու այո՜, նաև ծնողները խանդավառությամբ հետևում էին՝ ինչպես է շոկոլադը միանում պաղպաղակին ու փաթեթավորված դուրս գալիս սարքի հակառակ կողմից։

Փոքրիկները գործարանի բակում լուսանկարվեցին հացթուխի արձանախմբի ֆոնին․ ի դեպ, հենց այդ վայրում է եղել Երևանի ամենահին հացի գործարանը։
Շրջայցի ընթացքում երեխաները բացահայտեցին նաև, թե ինչ աշխատանքով են զբաղված իրենց ծնողները․ նրանք տեսան գործարանի արևային կայանն ու ծանոթացան արևային էներգիայի անհավանական ուժին ու կարևորությանը։
Ի դեպ,  «Էլիտ Շանթ» գործարանը պաղպաղակ ու քաղցրավենիք պատրաստելիս արևային էլեկտրաէներգիա է սպառում, իսկ կայանը հենց 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧-ն է տեղադրել։

Կայանի մասին՝ https://bit.ly/45koXft

Shtigen-ը երկար մտածում էր, թե ինչ նվիրի երեխաներին, որ նրանց ժամանցը և՛ ուրախ, և՛ ուսուցողական լինի։ Արդյունքում՝  հատուկ այդ օրվա համար պատրաստեցինք «Գունավորի՛ր տունդ» ալբոմը, որում երեխաներին հասանելի, զվարճալի տարբերակով ներկայացված է խելացի էներգետիկան։ Ալբոմը ներկելիս երեխաները կսովորեն, թե ինչպես  են աշխատում արևային սարքերը, ինչպես պետք  է հոգ տանել բնության մասին, իսկ մեր հայրենիքի քարտեզը նրանց հնարավորություն կտա ավելի լավ ճանաչել նրա իսկական սահմանները։

Հ․Գ․ Հունիսի 1-ը նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր 1950թ․-ից։
Շնորհավո՜ր բոլոր մանուկների տոնը։