Արևային էներգետիկան խնայողության միջոց է ոչ միայն տնային տնտեսությունների ու գործարարների, այլև հասարակական նշանակության շինությունների՝ այդ թվում մանկապարտեզների համար։ Վերջերս «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության կողմից արևային համակարգեր են տեղադրվել նաև «Խորամանկապարտեզ»-ի սաների և ողջ անձնակազմի կարիքները հոգալու համար: Վահանակների (պանելների) դրվածքային հզորությունը 10 կՎտ է, ինչը նշանակում է, որ մանկապարտեզը տարեկան կունենա ավելի քան 16000 կՎտ*ժ էլեկտրաէներգիա: Արևային վահանակների արտադրած հաստատուն հոսանքը փոփոխականի վերածելու համար տեղադրվել է Kstar ընկերության 10կՎտ հզորությամբ եռաֆազ ինվերտեր (փոխակերպիչ սարք): Արևային համակարգի խնայողությունը դրամական արտահայտությամբ կազմում է ավելի քան 670.000 ՀՀ դրամ: